Եգիպտացի սուրբ հայրերի՝ Պողոսի, Պողի, Մակարի, Եվագրի, Հովհաննես Գբնեցու, Հովհաննես Կարճահասակի, Նեղոսի, Արսենի, Սիսիանի, Դանիելի, Սրապիոնի, Մակարիոսի, Պիմենի և մյուս սուրբ հայրերի հիատակի օր

Բաժին՝ Օրեր

Եգիպտացի անապատական հայրերը ներկայացուցիչներն էին հոգևոր կատարելության ձգտող այն շարժումի, որ ծնունդ առավ Գ. դարի վերջերին և իր ոսկեդարն ապրեց Դ. և Ե. դարերում: Քրիստոնեության սկզբնական դարերի խառը կացության մեջ, երբ Եկեղեցու անդորրը հաճախ խռովվում էր զանազան հեթանոսական և հերձվածողական անցուդարձերով, որոշ հոգեզգոն քրիստոնյաներ այս կացությունից դուրս գալու միակ ելքը գտան հասարակությունից հեռանալու և առանձին ապրելու մեջ: Որպեսզի մշտապես ունենան Աստծո ներկայությունն իրենց կյանքում, նվիրվեցին աղոթքի, իսկ իրենց գործած կամա թե ակամա մեղքերի քավության համար ապաշխարություն ստանալու համար դիմեցին ճգնության: Անապատական կամ ճգնողական կյանքը սկսվեց Եգիպտոսից, որն ուներ բոլոր պայմանները քաղաքների աշխույժ և աղմկոտ կյանքից առանձնանալու համար: Հարատև աղոթքները, պահեցողությունն ու ինքնազրկումը ուղեկցվում էր Ս. Գրքի ընթերցանությամբ և խոսքի ժուժկալությամբ, որն էլ բերում էր հոգեկան և հոգևոր հանդարտության, երջանկության և ներդաշնակության: Հաճախ աննկարագրելի պայքար ունեցան ճգնավոր հայրերն իրենց ներաշխարհում, սակայն Աստծու օգնականությամբ շարունակողը եղան անապատում Քրիստոսի սկսած պատերազմի (Ավետարան ըստ Մատթէոսի, Գ. 1-11)՝ իրենց աղոթքներով միշտ Աստծու առջև բարեխոս ու միջնորդ դառնալով մեզ համար:

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Առակներ, 21. 15-25

Իրաւունքի գործադրումը ուրախութիւն է արդարի համար, բայց սուրբ գործը պիղծ է թւում չարագործներին։ Արդարութեան ճանապարհից մոլորուած մարդը հանգրուան է գտնում հսկաների ժողովում։ Ով ուրախութիւն է սիրում, կարիքի մէջ կընկնի, ով գինի ու ձէթ է սիրում, չի հարստանայ։ Անօրէնն արդար մարդու համար փրկանք պիտի լինի, երդմնազանցը՝ ուղղամիտ մարդկանց համար։ Լաւ է բնակուել անապատում, քան թէ անզգամ, լեզուանի եւ բարկացկոտ կնոջ հետ։ Իմաստունի բերանը ցանկալի գանձ է պահում, բայց տգէտները կուլ են տալիս այն։ Նա, ով հետեւում է արդարութեան եւ ողորմածութեան ճանապարհին, կեանք, արդարութիւն եւ փառք պիտի գտնի։ Իմաստութիւնը հասաւ ամուր քաղաքներին եւ քանդեց այն ամրոցները, որոնց վրայ յոյս էին դրել ամբարիշտները։ Ով զսպում է իր բերանն ու լեզուն, իր անձը պահպանում է նեղութիւնից։ Դաժանը, յանդուգնը եւ գոռոզը կոչւում են չարագործ, իսկ ով ոխ է պահում, անօրէն է։ Ծոյլին սպանում են ցանկութիւնները, որովհետեւ նրա ձեռքերը յօժար չեն որեւէ բան անելու։

Եսայի մարգարե, 29. 19-21

Աղքատներն ուրախութեամբ պիտի ցնծան Տիրոջ համար, եւ յոյսը կորցրած մարդիկ պիտի լցուեն խնդութեամբ։ Անօրէնը պիտի վերանայ, ամբարտաւանը պիտի անհետ կորչի, անիրաւները պիտի ոչնչանան չարիքների մէջ, նրանց հետ՝ նաեւ նրանք, ովքեր խօսքով ստիպում էին մարդկանց մեղանչել, իրենց յանդիմանողների բոլորի դռներին թակարդ էին լարում եւ անարդարութեամբ ծռում իրաւունքը։

Պողոս Առաքյալի նամակը եբրայեցիներին, 11. 32-40

Եւ արդ, դեռ ի՞նչ ասեմ, քանի որ ժամանակը բաւական չէր լինի պատմելու Գեդէոնի, Բարակի, Սամսոնի, Յեփթայէի, Դաւթի եւ Սամուէլի ու միւս մարգարէների մասին, որոնք հաւատո՛վ պարտութեան մատնեցին թագաւորութիւններ, գործեցին արդարութիւն, հասան խոստմանը, փակեցին առիւծների բերաններ, հանգցրին կրակի զօրութիւնը, փրկուեցին սրի բերանից, զօրացան տկարութիւնից յետոյ, կտրիճներ եղան պատերազմի մէջ, յաղթեցին օտար բանակների. կանայք յարութեան միջոցով վերստացան իրենց մեռելներին, ուրիշներ չարչարանքի ենթարկուեցին՝ մերժելով ազատութիւն ձեռք բերել, որպէսզի հասնեն լաւագոյն յարութեան. եւ ուրիշներ ենթարկուեցին տանջանքների եւ գանահարութիւնների, կապանքների եւ բանտերի. քարկոծուեցին, սղոցուեցին, փորձութեան ենթարկուեցին, սրով սպանուելով մեռան, թափառեցին ոչխարների եւ այծերի մորթիներով ծածկուած. ապրեցին կարիքի մէջ, նեղութեան մէջ, չարչարանքների մէջ (մարդիկ, որոնց այս աշխարհը արժանի չէ), մոլորուած՝ անապատում, լեռներում, քարայրներում եւ երկրի խորշերում։ Եւ սրանք ամէնքը հաւատի մէջ վկայուած լինելով հանդերձ, չընդունեցին խոստումը։ Աստուած մեզ համար աւելի լաւն էր նախատեսել, որպէսզի առանց մեզ դրանք չկատարուեն։

Ավետարան ըստ Մատթեոսի, 10. 37-42

Ով իր հօրը եւ կամ մօրը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ. ով իր որդուն կամ դստերը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ։ Եւ ով իր խաչը չի վերցնում ու իմ յետեւից չի գալիս, ինձ արժանի չէ։ Ով որ իր անձը գտնում է, այն կը կորցնի. եւ ով իր անձը կորցրեց ինձ համար, այն կը գտնի։ Ով ձե՛զ է ընդունում, ի՛նձ է ընդունում, եւ ով ի՛նձ է ընդունում, ընդունում է ինձ ուղարկողի՛ն։ Ով մարգարէին ընդունում է իբրեւ մարգարէի, մարգարէի վարձ կը ստանայ. ով արդարին ընդունում է իբրեւ արդարի, արդարի վարձ կը ստանայ։ Եւ ով այս փոքրիկներից մէկին միայն մի բաժակ սառը ջուր կը տայ խմելու իբրեւ աշակերտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չպիտի կորցնի»։

ՏՈՆԱՑՈՒՅՑ

ԳՁ. Սրբոց հարցն եգիպտացւոց՝ Պօղոսի, Պօղայ, Մակարայ, Եւագրի, Յովհաննու Գբնեցւոյն, Յովհաննու Կարճահասակին, Նեղոսի, Արսէնի, Սիսիանու, Դանիէլի, Սրապիոնի, Մակարիոսի, Պիմէնի եւ այլոց սրբոց հարցն։

Օրհ. աձ. Որ գերազանցեալ (յոգնակի ասել), իւր սարօքն։ Մնկ. եւ Հմբ. բձ. Պարծանք եկեղեցւոյ։ Ժմտ. Ճգնաւորք Քրիստոսի։ Ճշ. շրկ. աձ. (Ողորմեա) Որ անմարմնական վարուք։

Նախատօնակ։ Շրկ. ակ. Որ նախիմաց, իւր սարօքն։ Քրզ. Ս. զԱստ., Կեցո, Աղթ. Ընկալ Տէր։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Հինանց ԼԸ. օր

Հինանց 38-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Հինանց ԺԶ. օր

Հինանց 16-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Աշխարհամատրան (կանաչ) կիրակի

Եկեղեցական օրացույց․ Աշխարհամատրան (կանաչ) կիրակի, հինանց 3-րդ կիրակի: