1848 թվականի ապրիլի 2-ին անհետացավ Խաչատուր Աբովյանը (ծնվ.՝ 1809 թ.):
2016 թվականի ապրիլի 2-ին՝ վաղ առավոտյան ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում սկիզբ առած մարտերում (մինչև ապրիլի 6-ը) ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 անօդաչու թռչող սարք: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 81 հոգու զոհվելու, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:
Հայկական կողմն ունի 49 զոհ ՊԲ-ից, 7 զոհված կամավոր, 122 վիրավոր: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել:
0 կարծիք