Օգնե՞մ գտնել

Բաժին՝ ԸՆԹԱՑԻԿ

Մենք շատ ենք կարևորում կայքի որակյալ որոնման համակարգը, քանի որ Լուսամուտում նյութերը շատ են և էլ ավելի շատ են լինելու: Ըստ այսմ «Օգնե՞մ գտնել»-ը կարող է կոմնորոշեցնել շատերին` հետաքրքիր նյութեր, գրառումներ/հոդվածներ գտնելու համար:

Այսու որոնման համակարգը գտնվոում է բոլոր նյութերից վեր, կայքի կենտրոնամասում և մեծ չափսերով ու միշտ ներկա, պատրաստ օգնելու, որ ձեր ցանկալի նյութը գտնեք:

Ավելին. դուք հնարավորություն ունեք փնտրելու ըստ բաժինների, ըստ ժամանակի և գրառող անձի:

Այս ամենով հանդերձ վերջին շրջանում մեզ շատ էր անհանգստացնում մեր որոնման համակարգի, այս խիստ կարևոր գործիքի անարդյունավետությունը, քանի որ որոնման արդյունքները ամբողջական չէին:

Բավականին երկար գլուխկոտրուկ վիճակներից հետո վերջապես այդ հարցը լուծեցինք և ուրախությամբ ցանկանում եմ տեղեկացնել բոլորիդ, որ մեր որոնման համակարգը շատ լավ է գործում: Բոլոր այն նյութերում, որտեղ ձեր փնտրած բառը կա, տեսանելի կլինեն որոնման արդյունքներում:

Այսպիսով. ո՞րն է մեր որոնման համակարգի և Գուգլի տարբերությունը:

Պատասխանը շատ պարզ է. Գուգլը ցույց է տալու ձեր փնտրած բառի արդյունքները` աշխարհի ողջ աղբը լցնելով ձեր առաջ, իսկ մեր որոնման համակարգը ցույց է տալու միայն մեր նյութերի արդյունքները, որոնք դուք կարող եք ավելի մասնավորեցնեք` փնտրելով որոշակի բաժնում:

Մյուս տարբերությունն այն է, որ մեր որոնման արդյունավետության արդյունքում մենք հաստատ ինտերնետային գերհսկա չենք դառնա: Եվ ոչ էլ փորձում ենք:

Օգտագործեք մեր որոնման համակարգը: Վստահ ենք, որ այն շատ դեպքերում օգտակար կլինի:

Հատկորոշիչներ՝ փնտրել

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Շնորհավոր Սուրբ Ծնունդ

Սուրբ Ծննդյան շնորհավորական

Շնորհավոր Ամանոր

Ի սրտե շնորհավորում ենք բոլորին Նոր Տարվա...

Իմաստուն պատմություններ կամ գեղեցիկ ապրելու արվեստը

«Իմաստուն պատմություններ կամ գեղեցիկ ապրելու արվեստը», թարգմանություն գերմաներենից։ Գրքում ընդգրկված են 25 գեղեցիկ և ուսուցողական պատումներ։