copy – paste

Բաժին՝ ԸՆԹԱՑԻԿ

Մեզ շատ են հարցնում. «Կարո՞ղ ենք Լուսամուտում եղած հոդվածները/նյութերը վերցնել և մեզ մոտ, մեր կայքերում տեղադրել»:

Մենք սովորաբար բացատրում ենք, որ կայքում եղած նյութերը բազմազան են, և ժամանակին մարդկանց դիմել ենք ու դիմում ենք, և իրենց, թեկուզ և բանավոր, բայց համաձայնությունն ենք ստացել իրենց հոդվածը կամ գիրքը մեզ մոտ հրատարակելու, և իրավունք չունենք ուրիշին պատկանող իրավունքը կիրառել մեկ այլ անձի կամ կազմակերպության համար:

Ըստ այսմ նրանք, ովքեր ցանկանում են իրենց լսարանին Լուսամուտում առկա նյութերին ծանոթացնել, մենք սովորաբար առաջարկում ենք հոդվածի/նյութի վերնագիրը և ակտիվ հղումը տեղադրել: Մենք ևս շատ կայքերի ակտիվ հղումներ ունենք մեզ մոտ:

Ոմանց առաքինությունը սահմանափակվում է նրանով, որ հարցնում են: Այդպիսիների մեջ կան նաև քահանաներ: Մյուսները պարզապես վերցնում են մեր նյութերը ու այսպես ասած copy -> paste տարբերակով շատ արագ հարստացնում են իրենց ֆեյսբուքյան էջը կամ կայքը: Այսպիսիների մեջ կան նաև եկեղեցական թեմեր, համայնքների հովիվներ: Նույնիսկ մի տեղ տեսա անձամբ իմ հոդվածը, վերը նշված հարցից ու ստացած պատասխանից հետո copy -> paste տարբերակով շպրտված` ոչ ակտիվ հղումով դեպի ո՛չ թե հոդվածի էջ, այլ Լուսամուտի հիմնական էջ:

Զավեշտը երբեմն այն է լինում, որ ոմանք copy -> paste անելիս չեն էլ նայում, թե ինչ է կատարվում տեքստի հետ:

Մենք նյութերը տեղադրելիս ուշադրություն ենք դարձնում տառասխալներին և ուղղում, ինչքան որ հնարավոր է, երբեմն մարդիկ գրում են տեքստերում եղած սխալների համար, որոնք ևս շտկում ենք ընթացքում, տվյալ էջը որոշակի ձևավորում ենք, որ դյուրընթեռնելի լինի, և մեզ համար ցանկալի չէ, որ այդ ամենից հետո, նյութերի վրա այդքան աշխատանքից ու ժամանակ ծախսելուց հետո Լուսամուտի նյութերը copy -> paste-ով շպրտված լինեն ինչ որ տեղ:

Մեզ համար մտահոգիչ է նաև այն, որ հաճախ մարդիկ մեր նյութերը այնպիսի աղանդավորական աղավնիների ու սրտիկների կողքին են զետեղում, որ բնավ մեզ համար ցանկալի չէ, ավելին` տհաճ է:

Կան որոշ նյութեր, որ ընդհանուր շրջանառվում են ինտերնետում, և մենք ոչինչ չունենք ասելու, սակայն կան նյութեր, որոնց հեղինակներն իրենք են տրամադրում մեզ, և մենք իրավունք չունենք ուրիշին պատկանող իրավունքը այդպես կիրառել, ուստի copy -> paste-ի մասնագետները պետք է հասկանան, որ նման ձևով ոտնահարում են այլոց իրավունքները, որը բարոյական չէ:

Այսու, խնդրում ենք բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իրենց կայքը կամ ինտերնետային էջը լցնել, հարգել և ըմբռնումով մոտենալ մեր սկզբունքներին:

Նկատի ունեցեք նաև, որ երբեմն նման իրավիճակներն են պատճառ դառնում, որ շատերը չեն ցանկանում իրենց նյութերը տրամադրել Լուսամուտին, քանի որ շատ արագ տարածվում են, հաճախ հեղինակի, երբեմն էլ նաև մեզ համար ոչ ցանկալի տեղերում:

Հատկորոշիչներ՝ copy, paste, Լուսամուտ, նյութեր

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Շնորհավոր Սուրբ Ծնունդ

Սուրբ Ծննդյան շնորհավորական

Շնորհավոր Ամանոր

Ի սրտե շնորհավորում ենք բոլորին Նոր Տարվա...

Իմաստուն պատմություններ կամ գեղեցիկ ապրելու արվեստը

«Իմաստուն պատմություններ կամ գեղեցիկ ապրելու արվեստը», թարգմանություն գերմաներենից։ Գրքում ընդգրկված են 25 գեղեցիկ և ուսուցողական պատումներ։