Սուրբ Բարսեղ Մեծ
ՔԱՐՈԶ ԾՈՄԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ[typography font=»Cantarell» size=»12″ size_format=»px»][highlight]1[/highlight][/typography]
1. «[typography font=»Cantarell» size=»28″ size_format=»px»]Շ[/typography]եփո՛ր հնչեցրեք,- գրված է,- ամսագլխին, մեր նշանավոր օրվա տարեդարձին» (Սղմ. 80:4): Այսպես է պատվիրում մարգարեն: Մեզ համար սակայն բոլոր շեփորներից ավելի բարձր, երաժշտական բոլոր գործիքներից ավելի բերկրալի են հնչում այն ընթերցվածները, որոնք մեզ առաջիկա ծոմապահության տոնն են ազդարարում: Եսային մեզ ճանաչել է տալիս ծոմապահության շնորհը, որովհետև նա հրեական ծոմապահության ձևը մերժում և մեզ ցույց է տալիս, թե որն է ճշմարիտ ծոմապահությունը: «Ծոմ մի՛ պահեք հակառակության և վեճերի մեջ», այլև «քանդի՛ր անիրավության հանգույցը» (Եսայի 58:4-6): Եւ Տերն Ինքն է ասում. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի՛ լինեք… այլ օծի՛ր քո գլուխը և լվա քո երեսը» (Մատթեոս 6:16-17): Եկեք ուրմեն համաձայնենք, ինչպես որ մեզ ուսուցանում են, չլինե՛նք տրտմերես գալիք օրերի պատճառով, այլ ուրախ և զվարթ ողջունենք միմյանց, ինպես վայել է սուրբերին: Ո՛չ մի չկամեցող պսակի չի արժանանա, ոչ մի վհատյալ հաղթության վարձք չի ստանա: Մի՛ սրտնեղիր, քանզի բժշկվելու ես: Անհեթեթ է չուրախանալ հոգու առողջության համար, այլ տրտմել սննդի փոփոխության համար և որկորի վայելքին ակնհայտորեն ավելի նշանակություն տալ, քան` հոգու խնամքին:
Կշտացումը սահմանափակում է օգուտը միայն ստամքսում, ծոմապահությունը սական այն վերամբարձում է դեպ հոգին: Ուրախ եղի՛ր, որ բժիշկը քեզ մեղքը վերացնելու համար դարման է նշանակում: Քանզի ինչպես երեխաների որովայնում ճիճուները որոշ զորավոր դեղորայքի միջոցով են վերացվում, նույնպես և մեղքը, որ բնավորվել է հոգու խորքում, ոչնչանում է ծոմապահության միջոցով, լիովին վաստակելով իր անունը:
2. «[typography font=»Cantarell» size=»28″ size_format=»px»]Օ[/typography]ծի՛ր գլուխդ և լվա՛ երեսդ» (Մտթ. 6:17): Այս խոսքը քեզ մոտեցնում է խորհուրդներին: Օծյալը բուժվում, և լվացյալը մաքրվում է: Հասկացի՛ր այս պատվիրանը որպես ներքին մարդուն վերաբերող: Լվա՛ հոգիդ մեղքերից: Օծի՛ր գլուխդ սուրբ յուղով, որպեսզի մասնակից լինես Քրիստոսին, և այդպե՛ս մոտեցիր ծոմապահությանը: Տրտմերես մի՛ եղիր ինչպես կեղծավորները: Մարդ տրտմերես է դառնում, երբ կարծեցյալ արտաքին ձևի խաբկանքով ներքին հակումը քողարկում է ինչպես վարագույրով: Կեղծավորը նման է դերասանի, որ բեմ է դուրս գալիս մեկ ուրիշի տեսքով: Նա ստրուկ է, սակայն տիրոջ դեր է տանում, հպատակ է, բայց որպես թագավոր է ներկայանում: Այսպես է նաև այս կյանքում: Շատերը թատրոն են խաղում իրենց կյանքի բեմի վրա, երբ իրենց դրացիներին արտաքնապես այլ բան են ցուցադրում, քան իրենց սրտում ունեն: Ուստի տրտմերես մի՛ եղիր: Ինչպես որ կաս, այդպես ցուցադրիր քեզ: Տրտում տեսք մի՛ ընդունիր` նպատակ ունենալով ժուժկալության տեսքով փառք ձեռք բերելու: Քանզի ինպես որ բարի արարքը հրապարակավ հայտարարվելով, նվազ օգտակար է լինում, այնպես էլ թմբուկներով հրապարակված ծոմապահությունը որևէ օգուտ չի բերում: Ամեն ինչ, որ ցուցադրաբար է կատարվում, հավիտենական կյանքի համար պտուղ չի բերում, այլ մարդկանց գովասանքներով ի չիք է դարձվում:
Ուրմեն, ուրախ և զվարթ կերպո՛վ ընդունիր ծոմապահության ընծան: Այն վաղնջական մի ընծա է, որ ո՛չ հնանում, և ո՛չ էլ փչանում է, այլ մշտապես նորոգվում և նորովի ծաղիկներ կրում:[divider]
Ծոմապահության արմատները
3. [typography font=»Cantarell» size=»28″ size_format=»px»]Կ[/typography]արծում ես արդյոք, թե ես ծոմապահության արմատները Օրնեքի՞ն եմ վերագրում: Այն Օրենքից անգամ ավելի հին է: Երբ քիչ համբերես, կտեսնես, որ ճշմարիտ եմ ասում: Մի՛ կարծիր, թե Իսրայելին յոթերորդ ամսվա տասին պատվիրված Հաշտության օրը ծոմապահության սկիզբն էր: Արի՛ ավելի խորը գնանք պատմության մեջ, և կհայտնաբերես դրա խոր տարիքը: Քանզի այն նոր գյուտ չէ: Այն նախահայրերից մնացած մի գանձ է: Այն ամենը, որ խորը տարիք ունի, արժանի է ակնածանքի: Ուշադրություն դարձրու ծոմապահության վաղնջական տարիքին: Այն մարդկային ցեղի տարքին է: Դրախտում է այն որպես օրենք տրվել մարդկանց:
Առաջին պատվիրանը, որ Ադամն ստացավ, ծոմապահության պատվիրանն էր. «բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք» (Ծննդոց 2:17): Այս «մի՛ կերեք»-ը պահեցողության և ժուժկալության պատվիրանն է: Եթե իրեն զսպեր Եւան և հեռու մնար այդ ծառից, ապա մենք բոլորս ներկայիս ծոմապահության կարիքը չէին ունենա, քանզի «առողջներին բժիշկ պետք չէ, այլ` հիվանդներին» (Մտթ. 9:12): Մեղքի պատճառով ենք հիվանդացել մենք: Եկե՛ք ուրեմն բուժում ստանանք ապաշխարությամբ: Սակայն առանց ծոմապահության ապաշխարությունն անօգուտ է: «թող անիծյալ լինի երկիրը, փուշ ու տատասկ թող աճեցնի քեզ համար» (Հմմտ. Ծննդոց 3:17-18): Քեզ ուրեմն պատվիրված է սգալ, ոչ թե կերուխում անել: Աստծուց թողություն խնդրի՛ր ծոմապահությամբ:
Դրախտային կյանքը ծոմապահության հենց մի տարատեսակ է, ոչ միայն, որովհետև մարդն իր չափավորությամբ հրեշտակների կենսակերպն ընդօրինակելով այդպիսով նրանց էր նմանվում, այլև, որ այն, ինչ մարդկանց գյուտարարությունը հետագայում հայտնաբերելու էր, դրախտաբնակներին դեռ հայտնի չէր, չէ՞ որ չկար ո՛չ գինարբուք, ո՛չ` զոհաբերություն, ոչ էլ` մարդու հոգին մշուշապատող որևէ այլ բան:
4. [typography font=»Cantarell» size=»28″ size_format=»px»]Ծ[/typography]ոմ չպահելու պատճառով էր, որ դրախտից վտարվեցինք: Ա՛րդ, ծոմ պահենք, որպեսզի կրկին մուտք գործենք այնտեղ: Չե՞ս տեսնում, ինչպես Ղազարոսը ծոմապահությամբ դրախտ գնաց (Հմմտ. Ղուկ. 16:20-31): Մի՛ ընդօրինակիր Եւայի անհնազանդությունը, մի՛ ընտրիր օձին կրկին որպես խորհրդատու, որը քեզ մարմնական կերակուր է առաջարկում: Որպես պատրվակ մի՛ բեր մարմնիդ հիվանդությունն ու տկարությունը, որովհետև պատրվակներդ ի՛նձ չէ, որ ներկայացնում ես, այլ Նրան, Ով քաջատեղյակ է:
Ասում ես, ծոմ պահել չե՞ս կարող: Փորդ լցնել ու մարմինդ կերածիդ բեռով ողջ կյանքումդ ճնշելու, սակայն, ի վիճակի ես: Ես բայց գիտեմ, որ բժիշկները հիվանդին բազմապիսի կերակուրներ չեն նշանակում, այլ սննդի նկատմամբ` ժուժկալություն և դիետ: Ինչպե՞ս է, որ սա ուրեմն կարողանում ես, սակայն մյուսը ` ոչ: Ո՞րն է ստամոքսի համար ավելի հաճելի. թեթև սննդի շնորիվ հանգիստ գիշեր անցկացնե՞լը, թե՞ լիառատ կերակրատեսակներով ծանրացած պառկելը, ավելի ճիշտ` ոչ թե պառկելը, այլ տնքոցներով, պայթելու չափ լիացած փռվելը: Անշուշտ եթե հակառակ կարծիքի չես, թե նաև նավավարի համար ծանրաբեռնված լաստանավը փրկելն ավելի հեշտ է, քան` թեթև ու դյուրաշարժ նավը: Սակայն ծանր բեռներով բեռնավորված նավն արդեն նվազագույն ալիքներից խորտակվում է, մինչդեռ չափավոր բեռնվածը առանց ջանքի սահում է ալիքների վրայով, որովհետև ոչինչ չի խոչընդոտում այն, որ ալիքները վեր բարձրացնեն:
Այն մարմինները, որոնք մշտապես ծանրաբեռնված են գերհագեցվածությամբ, հեղեղվում են հիվանդություններով: Սակայն նրանք, որոնց թեթև և առողջ սնունդ է մատակարարվում, նույնիսկ այն ժամանակ, երբ վրա է հասնում հիվանդության չարիքը, մեծ վնաս չեն կրում, այլ հաղթահարում են այն ինչպես կարճատև ամպրոպ և զերծ մնում խանգարումից, ինչպես թեթևասահ նավը` ծովախութից: Սակայն երբ պնդում ես, որ հիվանդի համար առատ սնունդն ավելի լավ է, քան դիետը, ապա պետք է որ հանգիստն ավելի հոգնեցուցիչ լինի, քան վազելը, և խաղաղությունն ավելի տանջալի` քան պատերազմը: Մարդուն շնորհված կենսաուժը հեշտությամբ յուրացնում է չափավոր և թեթև սնունդը, որից այն իրեն սնունդ է դարձնում, բայց երբ կերակուրների առատություն և բազմազանություն է տիրում, այն այլևս ի վիճակի չէ դրանք ամբողջովին մարսելու և այսու բազմատեսակ հիվանդությունների պատճառ է հանդիսանում:[divider]
Նոյը
5. [typography font=»Cantarell» size=»28″ size_format=»px»]Բ[/typography]այց շարունակենք թերթել պատմության էջերը, ծոմապահության վաղեմիությունը ցույց տալու և ներկայացնելու համար, ինչը բոլոր սուրբերը իրենց նախնիներից որպես հայրական ժառանգություն ստացան, պահեցին և իրենց հերթին հորից որդի փոխանցեցին, մինչև որ այն ամբողջական ավանդությամբ նաև շնորհվեց մեզ: Դրախտում ո՛չ գինի կար, ո՛չ` զոհաբերություն և ո՛չ էլ` մսակերություն: Ջրհեղեցից հետո միայն գինին երևան եկավ: Ջրհեղեցից հետո միայն եկավ «Ամեն ինչ թող կերակուր լինի ձեզ ինչպես բանջար» (Հմմտ. Ծննդոց 9:3): Կատարելության մերժումից հետո միայն վայելքը թույլատրվեց: Գինի չլինելու մասին վկայում է նաև Նոյը, որ դրա օգտագործմանն անծանոթ էր: Քանի որ այն մարդկանց կյանքում դեռ ի հայտ չէր եկել, մարդիկ սովոր չէին դրա կիրառմանը: Առանց մեկ ուրիշին այն երբևիցէ ըմպելիս տեսնելու և առանց անձամբ դրանից համտեսած լինելու, նա իր անգիտության պատճառով գինովցավ: Նոյը այգի տնկեց և խմեց դրա գինուց և գինովցավ (Ծննդոց 9:20-21): Ոչ թե, որ նա հարբեցող էր, այլ որ նա անտեղյակ էր դրա օգտագործման չափին: Այնպես որ գինի ըմպելու հայտնաբերումն ավելի նոր է, քան դրախտը, ինչը հաստատում է ծոմապահության մեծարանքի արժանի վաղեմությունը:[divider]
Մովսեսը
[typography font=»Cantarell» size=»28″ size_format=»px»]Ն[/typography]աև Մովսեսից գիտենք, որ նա լեռանը ծոմապահությամբ մոտեցավ: (Ելք 19, շարունակ․, 16 շարունակ․, 24:2 շարունակ․): Այլապես նա երբեք չէր հանդգնի ծխացող լեռնագագաթը բարձրանալ, երբեք չէր համարձակվի ծոմապահությամբ չզինված մութ ամպի մեջ մտնելու: Ուրեմն ծոմապահությամբ նա ստացավ Աստծու մատով քարե տախտակի վրա գրված Օրենքը: Սակայն մինչ լեռան վրա օրենքը ծոմապահությամբ շնորհվեց, ներքևում շատակերությունը ժողովրդին կռապաշտության պալարների մեջ գահավիժեց: Ժողովուրդը նստեց, որ կերուխում անի, ապա վեր կացավ, որ պարի: (Ելք 32:6): Աստծու ծառայի քառասնօրյա ծոմապահությունն ու աղոթքը մեկօրյա հարբեցողությամբ ի չիք դարձավ: Մինչ ծոմապահությունն Աստծու կողմից գրված քարե տախտակներն ստացավ, հարբեցողությունը ջարդեց դրանք, քանզի մարգարեն հարբած ժողովրդին Աստծու կանոնադրությամբ ղեկավարվելու անարժան համարեց: Մեկ ակնթարթում միայն այն ժողովուրդը, որ Աստծու կողմից վեհ հրաշագործություններով ուսուցանվել էր, կերուխումի պատճառով սայթաքեց եգիպտացիների անհեթեթ կռապաշտության ճահիճը: Համեմատություն կատարի՛ր այդ երկուսի միջև: Տե՛ս թե ինչպե՛ս է ծոմապահությունը ուղորդում դեպի Աստված, իսկ վայելքը` փրկությունը վտանգում: Սակայն շարունակենք մեր ճամփորդությունը պատմության խորքերում:[divider]
Եսավը, Սամուելն ու Սամսոնը
[typography font=»Cantarell» size=»28″ size_format=»px»]Ի[/typography]՞նչն էր, որ Եսավին կարգընկեց արեց և իր եղբոր ստրուկը դարձրեց: Մի բաժին ուտելի՞քը չէր արդյոք, որի համար նա իր անդրանկությունը վաճառեց (Ծննդոց 25:30): Մեկ ուրշ դեպքում էլ պահեցողությամբ աղոթքը չէ՞ր արդյոք, որի շնորհիվ մայրը Սամուելին ծնեց (Ա Թագ. 1:13 շարունակ․): Ի՞նչն էր, որ մարտում Սամսոնին անհաղթելի դարձրեց: Մի՞թե մայրը նրան իր պահեցողության շնորի՛վ չէ, որ հղացավ (Հմմտ. Դատ. 13:4): Ծոմապահությունը նրան լույս աշխարհ բերեց, ծոմապահությունը նրա դիեցրեց, ծոմապահությունը նրան տղամարդ դարձրեց, նույն այն ծոմապահությունը, որ նրա մորը հրեշտակը պատգամեց. «Որթատունկից ելած ոչ մի բան թող չուտի, գինի և օղի թող չխմի» (Դատ. 13:4): Ծոմապահությունը մարգարեներ է ծնում, ուժեղին ավելի զորեղ է դարձնում: Ծոմապահությունը օրնեսդրին ավելի իմաստուն է դարձնում, այն հոգու բարի ապավենն է, մարմնի վստահելի ընկերը, գերազանցի` զենքը, մարտիկի` ամրապնդումը: Ծոմապահությունը հեռու է վանում փորձությունները, նախապատրաստում Աստծու երկյուղի համար, նեցուկ է լիոնում հոգևոր ժուժկալությանը, խոհեմություն ծնում: Փորձության պահին այն արիություն է շնորհում, խաղաղության ժամանակ` լուռ աղոթք (հեսիխիա) ուսուցանում: Այն սրբացնում է նազիրեցուն[highlight]2[/highlight] և կատարելության հասցնում քահանային, քանզի անհնարին է, որ վերջինս համարձակվի առանց ծոմապահության պատարագել, և սա ոչ թե այժմ, խորհրդավոր ու ճշմարիտ ժամերգության մեջ, այլև անցյալում, արտաքին ժամերգության ժամանակներում, ինչպես որ Օրենքի ժամանակ էր կատարվում:[divider]
Եղիան Եւ Եղիսեեն
[typography font=»Cantarell» size=»28″ size_format=»px»]Պ[/typography]ահեցողությունը Եղիային նախապատրաստեց վեհա տեսարանի, քանզի նա իր հոգին քառասնօրյա ծոմապահությամբ մաքրելուց հետո միայն արժանի դարձավ Քորեբի քարայրում Տիրոջը հայելու, որքան որ մարդու համար այն հնարավոր է (Գ Թագ. 19:8 շարունակ․): Ծոմապահությամբ նա այրի կնոջը վերադարձրեց իր որդուն և ծոմապահության ուժով մահվան դեմ հաղթական գտնվեց (Գ Թագ. 17:17 շարունակ․): Նրա ծոմապահ բերանից ելավ այն ձայնը, որ օրինազանց ժողովրդի առաջ երկինքը երեք ու կես տարի փակեց: Քանզի կարծրասիրտների անողոք սիրտը փափկացնելու համար նա գերդասեց ուրիշների հետ իրեն նույնպես զրկանքի ենթարկել: Դրա համար նա ասաց. «Կենդանի է Տերը. անձրև չի գա երկրի վրա, եթե ոչ իմ խոսքով» (Հմմտ. Գ Թագ. 17:1): Այսպիսով նա սովի միջոցով ողջ ժողովրդին մղեց ծոմապահության, որպեսզի այն չարիքը վերացնի, որն առաջ էր եկել կերուխումի և սանձարձակ կենսակերպի հետևանքով:
Ի՞նչ կյանքով էր ապրում նաև Եղիսեեն: Ինպե՞ս նա հյուրընկալվեց սոմնացի կնոջից և ինչպե՞ս ինքն էլ իր հերթին հյուրընկալեց մարգարեներին: Մի՞թե նրանց չկերակրեց վայրի բանջարով ու մի քիչ ալյուրով: Քանի որ այլ բանջարների հետ նաև թունավոր[highlight]3[/highlight] էլ էր խառնվել, ուտողները վտանգի մեջ կլինեին, եթե ծոմապահն իր աղթքով թույնը չչեզոքացներ (4 Թագ. 4:39 շարունակ․):
Միով բանիվ, տեսնում ես, որ պահքը բոլոր սուրբերին բերել է աստավածահաճո կյանքի ճանապարհի:[divider]
Բաբելոնի երեք մանուկներն ու Դանիելն առյուծների գուբի մեջ
[typography font=»Cantarell» size=»28″ size_format=»px»]Գ[/typography]ոյություն ունի մի նյութ, որն ազբեստ են անվանում և որը դիմանում է կրակին: Եթե այն կրակի մեջ են դնում, թվում է, թե ածխանում է, սակայն երբ դուրս են հանում, այն ավելի մաքուր է թվում, քան առաջ, ասես ջրով լվացված լինի: Այդ դեսակի են եղել Բաբելոնի երեք մանուկների մարմինները: Ծոմապահության շնորիվ (Դանիել 1:10-16) նրանք նմանվեցին ազբեստի, քանզի երբ նրանց ինչպես ոսկի բորբոքված կրակի հնոցի մեջ նետեցին, ակնհայտ դարձավ, որ նրանք կրակի կործանարար ուժից և նույնիսկ ոսկուց էլ ամուր գտվեցին: Հուրը չկարողացավ նրանց կլանել, այլ անվնաս թողեց, և դա այն դեպքում, երբ այն շարունակ բորբոքվում էր նավթով, ձյութով և վուշով, մինչև որ բոցերը հնոցից հասան քառասունինը կանգուն բարձրության և կլանեցին ամեն ինչ, որ դրանց շուրջն էր, նաև քաղդեացիներից շատերին (Դանիել 13:19): Կրակի բոցը այդ երեք մանուկները ոտնակոխ արեցին, երբ նրանք իրենց ծոմապահությունից հետո հնոցը նետվեցին, և մոլեգնող հրի մեջ նրանք զով ու թեթև օդ էին շնչում: Անգամ նրանց մազերին չհամարձակվեց մոտենալ կրակը, չէ՞ որ դրանք էլ պահքի մեջ էին աճել:
7. [typography font=»Cantarell» size=»28″ size_format=»px»]Ի[/typography] սկ ինչ վերաբերում է Դանիելին, այն այրին սիրելի (Դանիել 10:11), որ երեք շաբաթ շարունակ ոչ հաց կերավ և ոչ ջուր խմեց, այսու առյուծներին անգամ ծոմապահություն սովորեցրեց, երբ նրան գուբը նետեցին (Դանիել 6:17 -/ Բելը և վիշապը 31 շարունակ․): Քանզի նա ասես քարից, ապառաժից և կամ մի այլ ամուր նյութից լիներ, այնպես որ առյուծները չկարողացան իրենց ժանիքներով նրան մարմինը վնասել: Ծոմապահությունը զորացրել էր նրա մարմինը ինչպես կոփված պողպատ, դրա համար նա մնաց առյուծների համար անհաղթահարելի: Նրանք չբացեցին իրենց երախները սուրբի դեմ:[divider]
Ծոմապահության բազմապիսի օգուտները
[typography font=»Cantarell» size=»28″ size_format=»px»]Ծ[/typography]ոմապահությունը աղթոքը դեպի երկինք է վերառաքում և նրան թևեր է տալիս այդ վերելքի համար: Ծոմապահությունը ընտանիքի առաջընթացն է, առողջության մայրը, երիտասարդների դաստիարակիչը, ալևորների զարդը, ճանապարհորդների ուղեկիցը, ամուսինների վստահելի ընկերը: Ամուսինը կարիք չունի իր կնոջ հավատարմության մասին մտահոգվելու, երբ տեսնում է, որ իր կինը ծոմապահություն է փափագում, և կինը կարող է խանդից ձերբազատ մնալ, երբ տեսնում է, որ իր ամուսինը հավատարիմ է ծոմապահությանը: Ո՞վ է երբևէ վնասել իր տունը ծոմապահությամբ: Հաշվի՛ր տան մեջ եղածն այսօր և ապա հաշվիր այն կրկին ծոմապահությունից հետո: Եղածից ոչինչ չի պակասել:
Որտեղ ծոմ են պահում, ոչ մի կենդանու մահվան աղաղակ չի լսվում, արյուն չի հոսում, ոչ մի անհագ որովայնի անողորմ դատավճիռ չի կայացվում որևէ կենդանու նկատմամբ: Խոհարարների դանակը տեղից չի շարժվում: Ճաշասեղանը բավարարվում է բնության տվածով:
Շաբաթը տրվել էր հրեաներին, «որպեսզի քո անասունն ու ծառան հանգստանան» (Ելք 20:10): Թող ծոմապահությունը մի քիչ հանգիստ պարգևի տան ծառաներին, ովքեր տարեցտարի առանց դադարի տքնում են իրենց ծառայությամբ: Հանգի՛ստ տուր խոհարարիդ, արձակուրդ տուր մատուցողիդ, թող մատրվակիդ աջը հանգստանա: Նաև հրուշակագործիդ, որ քեզ համար բազմապիսի քաղցրավենիքներ է պատրաստում, ի վերջո մի քիչ դադա՛ր շնորհիր: Մի անգամ նաև տա՛նդ հանգիստ տուր բյուրապատիկ գործարկումներից, ծխից ու յուղի գլորշիներից, վեր ու վար շտապողներից, որ հնազանդորեն ծառայում են որկորին, ասես` դաժան տիրակալի:
Նունիսկ հարկահավաքներն իրենց հարկատուներին ժամանակ առ ժամանակ շունչ առնելու մի փոքր դադար են շնորհում: Երանի շարունակ պահանջող և երբեք չհագեցող որկորը նույն կերպ վարվեր և բերանին հնգօրյա հրադադար շնորհեր[highlight]4[/highlight]: Քանզի երբ այն հագեցած է, փիլիսոփայում է ժուժկալության մասին, բայց երբ կերածը մարսում է, նորից ամեն ինչ մոռանում է:
8. [typography font=»Cantarell» size=»28″ size_format=»px»]Ո[/typography]վ ծոմ է պահում, կարիք չունի փոխառություն վերցնելու: Ծոմ պահողը ոչինչ չգիտի բանկի վաշխերի մասին: Նրա երեխաները կարիք չունեն երկյուղելու, որ իրենց հորն իրենցից կխլեն բազում պարտքերի պատճառով, որոնք պարտապանին պարուրում են օձերի պես:
Սակայն ուրիշ առումով նույնպես ծոմապահությունը բերկրանքի առիթ է ծառայում: Քանզի ծարավի համար խմիչքը քաղցր է, և իրապես քաղցածի համար կերակուրը կազդուրում է: Այսպիսով պահքը ուտելիքը դարձնում է բերկրալի: Քանզի երբ այն ընդհատում է հաճույքների բթացնող շարունակությունը, սննդի ընդունումը բաղձալի է դարձնում, ինպես հեռաստաններում գտնվողի համար հայրենիք վերադառնալը: Ուրեմն եթե կամենում ես, որ ճաշասեղանն իսկական ուրախություն լինի, ապա հոժարակամ ընդունիր պահքի բերած այդ փոփոխությունը: Քանզի ինքդ քեզ վայելքի ստրուկը դարձնելով փչացնում ես սննդի քո վայելումը: Ցանկասիրությամբ դու ինքդ քեզ զրկում ես վայելումից: Քանզի ոչինչ այնքան ցանկալի չէ, որ շարունակական վայելքով արհամարհանքի չարժանացնի: Այն, ինչ սակայն մարդ հազվադեպ է ստանում, նրա վայելումը առանձնապես բարձր է արժևորում:
Այսպիսով մեր Արարիչը մեր կյանքում փոփոխություն մտցնելով հոգացել է, որ նվիրվածի հանդեպ բերկրանքը հարատևի: Չե՞ս տեսնում, որ արեգակը գիշերից հետո ավելի պայծառ է, արթնանալն ավելի քաղցր` քնից հետո, առողջությունն ավելի գնահատելի` հիվանդությունից հետո: Նմանապես ուրեմն, ճաշասեղանը` առավելի ուրախալի պահքից հետո, և դա հավասարապես թե՛ հարուստների համար, իրենց ճոխ ճաշասեղաններով, և թե՛ հասարակ մարդկանց համար իրենց պարզ կերակուրներով:[divider]
Ծոմապահության բերած նպաստն առողջությանը
9. [typography font=»Cantarell» size=»28″ size_format=»px»]Վ[/typography]ախեցի՛ր Ավետարանի մեծահարուստի օրինակից, որն իր ողջ կյանքի խրախճանքների պատճառով մատնվեց կրակին (Ղուկ. 16:19 շարունակ․): Ո՛չ թե իր անարդարության, այլ իր կերուխումի պատճառով նա դատապարտվեց տապակվելու հնոցի կրակների մեջ: Որպեսզի կարողանանք այդ կրակը մարել, ջուր է հարկավոր: Սակայն ոչ միայն հանդերձյալ կյանքի համար է ծոմապահությունն օգտակար, այլև այս կյանքում` մարմնի համար, որովհետև գերսնվածությունը բազում հետադարձ և կողմնակի ազդեցություններ ունի, որոնք վնասում են առողջությանը, այնպես որ մարմինն անկարող է դառնում, այդօրինակ գերսնվածության ծանրությունը կրելու:
Դրան համար տե՛ս, որ դու ջրի հանդեպ այժմյան քո արհամարհանքով մի օր այնտեղ չգնաս, որտեղ մի կաթիլ ջուր պապակես, ինչպես այն մեծահարուստը (Հմմտ. Ղուկ. 16:24): Ոչ ոք դեռ ջրից չի հարբել: Ոչ մի գլուխ երբևէ չի ծանրացել ջրից: Ոչ ոք, որ ջուր է խմել, ուղիղ կանգնելու համար երբևէ կարիք է ունեցել օտար ոտքերի: Իր ծարավը ջրով հագեցնողը ո՛չ կապված ոտքեր, ո՛չ էլ ոչ պիտանի ձեռքեր ունի:
Խանգարված մարսողությունը, որն անխուսափելիորեն հաջորդում է խրաճանքներին, մարմնական բոլոր վատթար հիվանդությունների պատճառ է դառնում: Ծոմ պահողի մաշկի գույնը վկայում է նրա ժուժկալության մասին: Այն ոչ մի կարմրություններ չունի, ինչպես սանձարձակությունն է դրանք առաջացնում, այլ զարդարված է խոհեմության գունատությամբ: Նրա հայացքը մեղմ է, քայլքը` զուսպ, դեմքը` լուրջ, ոչ այլանդակված անամոթ ծիծաղով, նրա խոսքը` չափավոր, սիրտը` մաքուր:[divider]
Սուրբերի և Տիրոջ ծոմապահությունը
[typography font=»Cantarell» size=»28″ size_format=»px»]Մ[/typography]տորի՛ր բոլոր ժամանակների սուրբերի մասին, որոնց այս աշխարհն արժանի չէ, որոնք թափառեցին ոչխարների և այծերի մորթիներով ծածկված, ապրեցին կարիքի, նեղության, չարչարանքների մեջ (Հմմտ. Եբր. 11:37-38): Ընդօրինակի՛ր նրանց կենսակերպը, եթե փափագում ես նրանց բաժնեկից լինել: Ի՞նչն օգնեց Ղազարոսին Աբրահամի գոգում հանգստություն գտնելու (Հմմտ. Ղուկ. 16:23): Ծոմապահությունը չէ՞ր արդյոք: Իսկ ինչ վերաբերում է Հովհաննեսի կյանքին, ապա այն ամբողջովին ծոմապահություն էր (Հմմտ. Մտթ. 3:4): Նա ո՛չ անկողին ուներ, ո՛չ սեղան, ո՛չ արտ, ո՛չ էլ եզներ, այն վարելու համար, ո՛չ հացահատիկ, ո՛չ թոնիր, և ո՛չ էլ որևէ որևէ այլ բան այս աշխարհի իրերից: Դրա համար. «կանանցից ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից ավելի մեծը չի ելել» (Մտթ. 11:11): Բոլոր մյուս բաների հետ Պողոսը նաև ծոմապահությունն է նեղությունների շարքում դասում, որոնցով հպարտանում է նա (Բ Կորնթ. 11:27), որ իրեն մինչև երրորդ երկինք հափշտակեց (Բ Կորնթ. 12:2):
Մեր ասածների ամենից սկիզբը, սակայն, Ինքը` մեր Տերն է, Ով մեզ համար ընդունած մարմինը ծոմապահության միջոցով ամրոցի վերածեց և դրանում սատանայի հնարքներին դիմակայեց (Հմմտ. Մտթ. 4:2), մի կողմից, որպեսզի մեզ ուսուցանի, ինքներս մեզ ծոմապահությամբ զինելու և փորձությունների դեմ պատերազմի համար գոտեպնդվելու, մյուս կողմից` Հակառակորդին զրկանքի միջոցով խոցելի կողմ մատուցելու: Քանզի Իր Աստվածության Վեհության պատճառով Նա այլապես անմատչելի կլիներ վերջինիս համար, եթե Ինքն Իրեն մարմնական կարիքի միջոցով չիջեցներ մարդու մակարդակին: Երբ Նա վերջում կրկին երկինք համբարձվեց, կերակուր ընդունեց (Հմմտ. Ղուկ. 24:43), և սա արեց, հարություն առած մարմնի իրողությունը հաստատելու համար:[divider]
Ծոմապահությունը զորացնում է հոգին
[typography font=»Cantarell» size=»28″ size_format=»px»]Դ[/typography]ու, սակայն, քեզ չե՞ս թուլացնում արդյոք չափազանց գիրանալով ու ճարպակալելով: Հոգուդ թողնում ես առանց սնունդի սովամահ լինելու և ամենևին ուշադրություն չես դարձնում բուժիչ և կենսատու ուսմունքի՞ն: Եւ կամ չգիտես երևի, որ ինչպես պատերազմում կողմերից մեկի հետ դաշնակցումը մյուսին պարտություն է բերում, նույնպես նաև այստեղ մարմնի զինակիցը հոգուն է հաղթահարում, մինչդեռ հոգու զինակիցը մարմինն է հպատակեցնում: Քանի որ մարմինը հոգու հակառակն է ցանկանում, իսկ հոգին` մարմնի հակառակը (Գաղ. 5:17): Արդ եթե ցանկանում ես հոգիդ զորացնել, սանձահարի՛ր մարմինդ ծոմապահությամբ: Սա է, որ առաքյալն ի նկատի ուներ, երբ ասում է. որքան մեր այս արտաքին մարդը քայքայվում է, այնքան մեր ներքին մարդը նորոգվում է (Բ Կորնթ. 4:16), և. Որովհետև երբ տկար եմ, այն ժամանակ եմ զորավոր (Բ Կորնթ. 12:10):
Չե՞ս արհամարհի ապականացու կերակուրները: Չե՞ս փափագի երկնային արքայության խնջույքը, որին մեզ ամենից առաջ ծոմապահությունն է պատրաստում: Մի՞թե քեզ հայտնի չէ, որ քո գերսննմամբ պատժիչ որդին ես կերակրում: Ո՞ր ճոխ կերակուրների և մշտական վայելքների սիրահարն է երբևէ հոգևոր խարիզմա ստացել: Որպեսզի Մովսեսը երկրորդ Օրենքն ստանար, պետք է երկրորդ անգամ ծոմ պահեր (Ելք 34:38): Եթե Նինվեյում մարդկանց հետ նաև անասունները ծոմ չպահեին, ապա քաղաքը կործանումից չէր փրկվի (Հովնան 3:4 շարունակ․): Ու՞մ ոսկորները ցրիվ եկան անապատում (Եբր. 3:17 / Թվեր 14:29): Նրանցը չէ՞ արդյոք, որ միս էին պահանջում (Թվեր 11:4 / Թվեր 11:33): Քանի դեռ բավարարվում էին մանանայով և ժայռից բխած ջրով, հաղթեցին եգիպտացիներին և անցան ծովի միջով: Նրանց ցեղի մեջ հիվանդ չկար (Սաղմ. 104:37): Բայց քանի որ նրանք միսը հիշեցին և իրենց ցանկությամբ Եգիպտոս վերադարձան, պետք է ավետյաց երկիրը չտեսնեին: Քեզ չի՞ սարսափեցնում նրանց օրինակը: Չե՞ս դողում այն վտանգից, որ շատակերությունը քեզ զրկում է հուսացյալ բարիքներից:
Նույնիսկ իմաստուն Դանիելը չէր տեսնի այն տեսիլքները, եթե իր հոգին չմաքրեր ծոմապահությամբ (Դան. 1-10:16): Քանզի պարարտ կերակուրներից բարձրանում են գոլորշիներ, որոնք ինչպես մութ ամպեր, Սուրբ Հոգու ճառագայթները հոգուց ետ են պահում: Եթե հրեշտակների կերակուր գոյություն ունենար, ապա այն հացը կլիներ, ինչպես ասում է մարգարեն. մարդիկ հրեշտակների հացը կերան (Սաղմ. 77:25): Ո՛չ միսը, ոչ գինին, ոչ էլ որևէ այլ նման բան, որի համար որկորի ծառաներն այդպես տենդագին չարչարվում են: Ծոմապահությունը զենք է դևերի դեմ պատերազմում, քանզի. «Այս տեսակը ուրշ բանով չի ելնի, եթե ոչ ծոմապահությամբ ու աղոթքով» (Մրկ. 9:29):
Այսպիսին են ուրեմն ծոմապահության բարերարությունները: Կշտացումը, ընդհակառակ, մեղքի սկիզբն է: Քանզի վայելքին, հարբեցողությանը, բազմապիսին համեմունքներին ընկերանում է ամեն տեսակի անասնական սանձարձակություն: Այսպես մարդիկ հոգում արթնացած ցանկասիրության խայթի պատճառով վերածվում են «իգամոլ ձիերի» (Երեմիա 14:29): Հարբածներից առաջանում է բնության այլասերվածություն, որը տղամարդու մեջ կին է փնտրում, իսկ կնոջ մեջ` տղամարդու: Ծոմապահությունը, ընդհակառակը, նաև ամուսնական հարաբերություններն է չափ ու սահմանի մեջ դնում: Անգամ օրենքով թույլատրվածն է այդ դադարի երկկողմանի համաձայնությամբ չափավորում, որպեսզի ամուսինները կարողանան աղոթքի նվիրվել (Հմմտ. 1 Կորնթ. 7:5):[divider]
Ճշմարիտ ծոմապահությունը
10. [typography font=»Cantarell» size=»28″ size_format=»px»]Մ[/typography]ի՛ սահմանափակիր ուրմեն ծոմապահության բարերարությունը միայն սննդի հանդեպ ժուժկալությամբ: Քանզի ճշմարիտ ծոմապահություն նշանակում է ոչ բարու մերժում: «քանդի՛ր անիրավության հանգույցը» (Եսայի 58:6): Ների՛ր դրացուդ այն, ինչով նա քեզ վշտացրել է: Զիջի՛ր նրա պարտքը: «Ծոմ մի՛ պահեք հակառակության և վեճերի մեջ» (Եսայի 58:4): Միս չես ուտում, բայց խժռում ես եղբորդ: Ժուժկալ ես գինու նկատմամբ, սակայն քեզ չես զսպում անարգանքներից: Սպասում ես մինչև երեկո կերակուր ընդունելու համար, ողջ օրդ անց ես կացնում սակայն դատարանների առաջ: «Վա~յ նրանց, որ հարբած են, բայց ոչ գինուց» (Եսայի 28:1 / 51:21): Զայրույթը հոգու հարբեցում է, որ խելքը կորցնել է տալիս ճիշտ այնպես, ինչպես գինին: Նաև թախիծը մի տեսակ հարբեցում է, քանզի այն առողջ դատողությունը կործանման է հասցնում: Վախը հարբեցության մի այլ տեսակ է, երբ այն մարդուն հաղթահարում է այնտեղ, որտեղ որ պետք չէ: Թշնամու երկյուղից փրկի՛ր իմ հոգին (Սաղմ. 63:2): Այսպես ընդհանրապես ամեն մի կիրք, որ մտածողությունը խանգարում և խառնաշփոթության մեջ է գցում, հիրավի կարող է հարբեցություն կոչվել:
Տե՛ս թե ինպես է զայրացողը հարբում այդ կրքից: Նա այլևս իր տերը չէ: Նա մոռանում է ինքն իրեն, մոռանում է ներկաներին: Ինչպես մեկը, որ խավար գիշերում կռիվ է տալիս, հափշտակում է ամեն ինչ, ինչ ձեռքն է ընկնում, այս ու այն կողմ է խփվում, այլևս չի գիտակցում, թե ինչ է ասում և էլ չի կարողանում ինքն իրեն զսպել: Նա անարգում է, հարվածում, սպառնում, հայհոյում, գոռգոռում, պայթում զայրույթից: Փախի՛ր այդ տեսակի հարբեցումից, և նու՛յն ձևով խուսափիր գինարբուքից:[divider]
Ծոմապահությանը չպատրաստվել ծայրահեղություններով
[typography font=»Cantarell» size=»28″ size_format=»px»]Ջ[/typography]ուր խմելուդ թող գինարբուքը չնախորդի: Հարբեցությունը չէ, որ քեզ ծոմապահության պետք է առաջնորդի: Հարբեցությամբ ծոմապահություն մուտք չեն գործում, ինչպես որ ընչաքաղցությամբ արդարության չեն հասնում և կամ ցոփությամբ` ողջախոհության, միով բանիվ` չարով` բարուն: Մեկ այլ դարպաս է տանում դեպի ծոմապահություն: Հարբեցությունը տանում է սանձարձակության, իսկ սակավապետությունը` ծոմապահության: Մարտիկը վարժվում է մարզանքով, ծոմ պահողը` նախապատրաստիչ ժուժկալությամբ:
Հետևապես հինգ օրերը[highlight]5[/highlight] մի նախորդիր շվայտությամբ, ինչպես այդ օրերի կանխավճար[highlight]6[/highlight]: Մի՛ փորձիր խաբել Օրենսդրին սոփեստությամբ: Քանզի այդպես մարմինդ ճնշելով իզուր ես ինքդ քեզ չարչարում, ո՛չ մի մխիթարություն չես ստանա այդ զրկանքների համար: Այն գանձարանը, որտեղ ջանքերդ ես ներդնում, վստահելի չէ: Ծակ գավաթի մեջ ես լցնում: Գինին արտահոսում և գնում է, սակայն մեղքը մնում է: Ստրուկը փախչում է այն տիրոջից, որ իրեն ծեծում է, դու սակայն մնում ես գինու հետ, չնայած որ այն ամեն օր գլխիդ է հարվածում: Գինու օգտագործման լավագույն չափը մարմնի կարիքն է (հմմտ. 1 Տիմ. 5:23): Անցնում ես այդ սահմանը, հաջորդ օրը ծանրացած գլուխ ես ձեռք բերում, հորանջում ես, գլխապտույտ ես ունենում և ալկոհոլի հոտ ես արձակում: Քեզ թվում է, թե շուրջդ ամեն ինչ պտտվում է, քեզ թվում է` հատակը շարժվում է: Գինարբուքը թեև քուն է բերում, սակայն այնպիսի քուն, որ մահվան եղբայր է, և արթնացում, որ երազելու է նմանվում:
11. [typography font=»Cantarell» size=»28″ size_format=»px»]Ք[/typography]եզ առհասարակ հստակ է՞, թե Ով է Նա, Ում դու պատրաստվում ես ընկալելու. Նրան, Ով ասել է. «Ես և Հայրը կգանք ու նրա մոտ կօթևանենք» (Հովհ 14:23): Ինչու՞ ես ուրեմն քեզ նախապես հարբեցության տալիս և այդպիսով փակում դուռը Տիրոջ առջև: Ինչու՞ ես հակառակորդին հրավիրում ամրոցդ կանխավ գրավելու: Գինարբուքը Տիրոջը չի ընդունում: Գինարբուքը վանում է Սուրբ Հոգուն: Ինչպես ծուխը քշում է մեղուներին, այնպես և ցոփությունը վանում է շնորհի հոգևոր պարգևները: Ծոմապահությունը ապահովում է քաղաքի կարգ ու կանոնը, շուկայի կայունությունը, ընտանիքների խաղաղությունը, ունեցվածքի պահպանությունը:
Կամենու՞մ ես տեսնել ծոմապահության արժանիքները: Համեմատի՛ր այսօրվա երեկոն վաղվա հետ, և կտեսնես, թե ինչպե՛ս է քաղաքն աղմուկ ու ժխորից խորին հանդարտության անցնում: Աղոթում եմ, որ նաև այսօրվանն իր արժանիքներով վաղվանին նմանվի, և վաղվանն այսօրվանին չզիջի իր բերկրանքով: Եւ Տերը, որ մեզ տարվա այս ժամանակին է հասցրել, թող որ մեզ, որպես ճշմարիտ ըմբիշների, մեր նախամարտերում նպատակի կայունություն ու վճռականությունն ցուցաբերելուց հետո, մինչ պսակազարդման օրվն հասնելը հարատևություն շնորհի, այժմ ապա` որպես ի հիշեցում ազատարար չարչարանաց, գալիք կյանքում, սակայն, ի հատուցում նրանց, ովքեր իրենց կյանքն ապրել են ակնկալությամբ Քրիստոսի արդար Դատաստանի, որին վայել է փառք հավիտյանս: Ամեն:[divider]
Հայերեն թարգմանությունը գերմաներենից` Արտակ Սահակյանի Վանեցու 11.02.2013 թ․, ք. Վիեննա Աղբյուր` www.prodromos-verlag.de[hr]
1. Սա Սբ. Բարսեղի` ծոմապահության մասին պահպանված զույգ քարոզներից առաջինն է: Նա դրանք խոսել է Կեսարիայում, Մեծ Պահքի սկսվելուց քիչ առաջ, 370 թ.: 2. Հին Կտակարանում նազիրեցի էին կոչվում այն այրերը, ովքեր սահամանափակ ժամանակով ժուժկալության ուխտ էին անում և հրաժարվում մազերի կտրումից (Ելք 6:1 շարունակ․): Ցկյանս նազիրեցին էին, օրինակ` Սամսոնը, Սամուելը, Հովհաննես Նախակարապետն ու Տիրոջ Մկրտիչը, Հակովբոս Տեառնեղբայրն ու Երուսաղեմի առաջին եպիսկոպոսը: Սբ. Բարսեղն այստեղ ի միջի այլոց նազիրեցի է կոչում վանականներին (տե՛ս Սբ. Գրիգոր Աստվածաբանի «Բարսեղ Մեծի Դամբանականը», 28): 3. Հունարենում` ‘‘τολύπηβ‘‘: 4. Սբ. Բարսեղն այստեղ հղում է Մեծ Պահքի շաբաթասկզբի առաջին 5 օրերին (երկուշաբթիից մինչև ուրբաթ, քանզի շաբաթ և կիրակի օրերին ծոմապահությունը միշտ մեղմացվում է), որի ընթացքում հավատացյալներն առանձնակիորեն խիստ ծոմ են պահում, ոմանք ընդհանրապես ժուժկալելով որևէ սննդի ընդունումից: 5. Տե՛ս տողատակի 4-րդ ծանոթագրությունը: 6. Ինչպես նաև այսօր, որ կառնավալի անկարգություններով է ուղեկցվում:[divider]
0 կարծիք