ՔԱՐՈԶ ԾՈՄԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Սուրբ Բարսեղ Մեծ, «ՔԱՐՈԶ ԾՈՄԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»։

«Շեփո՛ր հնչեցրեք,- գրված է,- ամսագլխին, մեր նշանավոր օրվա տարեդարձին» (Սղմ. 80:4): Այսպես է պատվիրում մարգարեն: Մեզ համար սակայն բոլոր շեփորներից ավելի բարձր, երաժշտական բոլոր գործիքներից ավելի բերկրալի են հնչում այն ընթերցվածները, որոնք մեզ առաջիկա ծոմապահության տոնն են ազդարարում: