Այս մի քանի օրերի ընթացքում զբաղված էինք կայքի տեխնիկական շտկումներով: Հատկապես թիրախային խնդիր էր կայքի արագագործությունը: Որոշակի շտկումներից հետո կայքի արագագործության ցուցանիշները համեմատեցինք Գուգլ գործիքներով և արդյունքը բավարար ենք համարում:
Որոշակի շտկումներ էինք կատարում նաև կայքի գովազդային համակարգում: Մեր նպատակն է, որ գովազդը առավելագույնս քիչ վնասի ընթերցողին, ինչո՞ւ` ոչ, նաև օգտակար լինի:
Կատարելագործված գովազդային համակարգը թույլ է տալիս աշխատել ինտերնետային մարկետինգում առկա գրեթե բոլոր տեխնիկական լուծումների հետ` գովազդատուին տրամադրելով իր պատվերի վիճակագրական ամբողջական պատկերը` Գուգլ լուծումներով հագեցած:
Առայժմ մանրամասնել չենք ցանկանում, որովհետև այս գրառումը շատ երկար կստացվի:
Առաջիկայում կփոփոխենք «Գովազդ» բաժնի բովանդակությունը:
Առավել հետաքրքրվածները կարող են մեզ գրել Կապի բաժնից:
0 կարծիք