Մուտք

Հայաստանյայց Եկեղեցին այնպիսի յուրահատկություններ ունի, որոնցով մյուս եկեղեցիներից ոչ թե զարտուղվում, այլ զատորոշվում է ինքնատիպ անհատականությամբ: Այդպիսի համակրելի երևույթները շատ են, որոնցից են Մեծ պահքի կիրակիներին տրված հատուկ անունները: Բոլոր մյուս եկեղեցիները նրանց տալիս են թվական անուններ` Մեծ պահքի առաջին, երկրորդ և այլն կիրակիներ: Իսկ մեր Եկեղեցին դրանց հատուկ անուններով է օժտել` Բարեկենդանի, Արտաքսման, Անառակի և այլ կիրակիներ: Այդ անուններից յուրաքանչյուրն իր մեջ խտացնում է Մեծ պահքի նպատակի հետ կապված մասնահատուկ մի իմաստ, և կիրակիները, իրար միանալով, հոյակապ ամբողջություն են կազմում:

Տարիներ առաջ, ամերիկահայոց առաջնորդարանի «Հայաստանյայց Եկեղեցի» պաշտոնաթերթի 1952 թ. մարտի համարում մի հոդվածով անդրադարձել էինք հատկանշական այս երևույթին: Գրվածքների ներկա շարքը շատ քիչ առնչություն ունի մեկ հոդվածում խտացած այդ համառոտագրության հետ: Սա բոլորովին նոր մշակում է: 1971 թվականի փետրվարին և մարտին, «Մարմարա» օրաթերթում, «Մեծ պահքի խոկումներ» ընդհանուր խորագրի ներքո հաջորդաբար լույս տեսան ներկա գրքույկում համադրված գրվածքները` բացի առաջին գլխից: Փափագեցինք գրվածքների այս շարքը մեկտեղել` հօգուտ մյուսների: Վերահրատարակության ընթացքում կատարել ենք կարևոր նշումներ, հավելումներ և հապավումներ` գրվածքների պարունակությունն, անշուշտ, իր մեծագույն զանգվածով նույնը պահելով:

Գիտենք, որ ընդհանրապես հայերեն գրքի ընթերցումը և մասնավորաբար կրոնական գրականությունը Սփյուռքում նահանջ են ապրում: Այսուհանդերձ, այս գրքույկի ընթերցումը եթե մինչև իսկ շա՛տ սեղմ ու սահմանափակ շրջանակների մեջ իր նպատակին ծառայի, իզուր անցած չպիտի նկատենք նրա պատրաստությանը հատկացված թանկագին ժամանակը, որն առհասարակ գողացել ենք մեր հանգստի պահերից:

 

Շնորհք արքեպիսկոպոս
15.10.1971
Ստամբուլ
Հատկորոշիչներ՝ պահք

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Գալստյան կիրակի

Զ. Գալստյան կիրակի   ՔՐԻՍՏՈՍԻ ԵՐԿՐՈՐԴ...

Դատավորի կիրակի

Ե. Դատավորի կիրակի [Ղուկաս, ԺԸ. 1-8] ԱՂՈԹՔ...

Տնտեսի կիրակի

Դ. Տնտեսի կիրակի [Ղուկաս, ԺԶ. 1-8]...