Հոգեգալստյան տոնին հաջորդող Գ. կիրակի։ Ս. Գրիգոր Լուսավորչի պահքի բարեկենդան։

Բաժին՝ Օրեր

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Եսայի մարգարե, 1․ 2-15

Լսի՛ր, երկի՛նք, եւ ակա՛նջ դիր, երկի՛ր, քանզի Տէրն է խօսում. «Զաւակներ ունեցայ եւ մեծացրի, իսկ նրանք ինձ անարգեցին։ Եզն իր տիրոջն է ճանաչում, եւ էշը՝ իր տիրոջ մսուրը, բայց Իսրայէլն ինձ չճանաչեց, իմ ժողովուրդն ինձ չհասկացաւ։ Վա՜յ մեղաւոր ազգին. մեղքերով լի ժողովո՛ւրդ, չարագո՛րծ սերունդ, անօրէ՛ն ծնունդներ, թողեցիք Տիրոջը, բարկացրիք Իսրայէլի սրբին։ Նրանք օտարացան ու յետ քաշուեցին։ Ինչո՞ւ էք անօրէնութիւնների վրայ նոր վէրքեր աւելացնում։ Ամէն գլուխ ցաւի մէջ է, ամէն սիրտ՝ տրտմութեան։ Ոտքերից մինչեւ գլուխ նրա վրայ առողջ տեղ չկայ. վէրքերի, այտուցների եւ շարաւոտ խոցերի վրայ դնելու ո՛չ սպեղանի կայ, ո՛չ ձէթ եւ ո՛չ էլ վիրակապ։ Ձեր երկիրն աւերակ է, ձեր քաղաքները՝ հրոյ ճարակ. թշնամի ցեղերից աւերուած ու ամայացած ձեր հողի բարիքները ձեր իսկ աչքի առաջ օտարներն են ուտում։ Սիոնի դուստր Երուսաղէմը պիտի մնայ լքուած, ինչպէս տաղաւարը՝ այգում, մրգապահների հիւղակը՝ սեխի պարտէզում, ինչպէս պաշարման մէջ գտնուող քաղաքը։ Եթէ Զօրութիւնների Տէրը մեզ սերունդ թողած չլինէր, կը դառնայինք Սոդոմի պէս, կը նմանուէինք Գոմորին։ Լսեցէ՛ք Տիրոջ խօսքը, ո՛վ Սոդոմի իշխաններ, ակա՛նջ դրէք Աստծու օրէնքներին, ո՛վ Գոմորի մարդիկ։ «Իմ ինչի՞ն են պէտք ձեր բազմաթիւ զոհերը, -ասում է Տէրը,-ես կշտացել եմ ձեր խոյերի ողջակէզներից. ձեր գառների ճարպը, ցուլերի ու նոխազների արիւնը չէ, որ ուզում եմ, եւ ոչ էլ այն, որ գաք ու կանգնէք իմ առաջ։ Ո՞վ խնդրեց դա ձեզնից. մի՛ շարունակէք կոխոտել իմ գաւիթները։ Եթէ ազնիւ ալիւրի հաց մատուցէք ինձ՝ զուր է լինելու. ձեր խնկերն էլ են պիղծ են ինձ համար. ձեր ամսամուտները, շաբաթները եւ տօնական մեծ օրը եւս անընդունելի են ինձ. ձեր պահեցողութիւնն ու հանգիստը, ձեր ամսամուտներն ու տօները ատեց իմ հոգին։ Կշտացել եմ ձեզնից, այլեւս չեմ ների ձեր մեղքերը։ Երբ աղօթքի համար դէպի վեր բարձրացնէք ձեր ձեռքերը, երես եմ դարձնելու ձեզանից, եւ եթէ բազմապատկէք ձեր աղօթքները, չեմ լսելու ձեզ, որովհետեւ ձեր ձեռքերը լի են արիւնով։

Պողոս Առաքյալի նամակը հռոմեացիներին, 6. 12–23

Այսուհետեւ մեղքը թող չթագաւորի ձեր մահկանացու մարմիններին՝ հնազանդեցնելու ձեզ իր ցանկութիւններին։ Եւ ձեր մարմնի անդամները, որպէս անիրաւութեան գործիք, ի ծառայութիւն մեղքի մի՛ պատրաստէք, այլ յանձնեցէ՛ք ձեզ՝ ի ծառայութիւն Աստծու, որպէս մեռելներից կենդանի դարձածներ, իսկ ձեր մարմնի անդամները՝ արդարութեան գործիքներ՝ ի ծառայութիւն Աստծու, որպէսզի մեղքը ձեզ չտիրի. քանզի օրէնքի տակ չէք, այլ՝ շնորհի։ Իսկ արդ, ի՞նչ։ Մե՞ղք գործենք, որովհետեւ օրէնքի տակ չենք, այլ՝ շնորհի։ Քա՛ւ լիցի։ Չգիտէ՞ք, թէ ում համար, որ դուք ձեզ ծառայութեան մէջ էք դնում հնազանդութեան համար, ծառայ էք, ում որ հնազանդւում էք. եթէ՝ մեղքին՝ մահուան է տանում, իսկ եթէ՝ Աստծու հնազանդութեանը՝ արդարութեան։ Բայց գոհութիւն Աստծու. մեղքի ծառաներ էիք, բայց ի սրտէ հնազանդուեցիք այնպիսի վարդապետութեան, որ ձեզ աւանդուեց։ Արդ, մեղքից ազատագրուածներդ ծառայեցէ՛ք արդարութեան։ Մարդկայնօրէն եմ ասում՝ ձեր մարդկային տկարութեան պատճառով. եւ ինչպէս որ ձեր մարմնի անդամները տուեցիք անօրինութեանը, որպէս ծառաներ պղծութեան եւ անօրինութեան, նոյնպէս եւ այժմ ձեր մարմնի անդամները տուէ՛ք սրբութեան համար՝ որպէս ծառաներ արդարութեան. որովհետեւ, մինչ մեղքի ծառաներն էիք, ազատ էիք արդարութեան հանդէպ։ Իսկ արդ, ի՞նչ պտուղ ունէիք ան ժամանակ, որի համար այժմ ամաչում էք. որովհետեւ դրանց վախճանը մահ է։ Բայց այժմ, ազատուած մեղքից եւ ծառայ դարձած Աստծուն՝ ձեր պտուղն էք տալիս սրբութեամբ, եւ նրա վախճանը կեանք է յաւիտենական. քանի որ մեղքի վարձը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ յաւիտենական կեանք՝ մեր Տէր Քրիստոս Յիսուսի միջոցով։

Ավետարան ըստ Մատթեոսի, 12․ 1-8

Յիսուս, շաբաթ օրով, անցաւ արտերի միջով. նրա աշակերտները քաղցած էին եւ սկսեցին հասկ պոկել եւ ուտել։ Փարիսեցիները երբ այս տեսան, Յիսուսին ասացին. «Ահա քո աշակերտները անում են մի բան, որ շաբաթ օրն անել օրինաւոր չէ»։ Եւ նա նրանց ասաց. «Դուք չէ՞ք կարդացել, թէ ինչ արեց Դաւիթը, երբ քաղց զգաց նա եւ նրանք, որ նրա հետ էին։ Թէ ինչպէս մտաւ Աստծու տունը եւ կերաւ առաջաւորութեան հացը, որն ուտել օրէնք չէր ո՛չ նրա եւ ո՛չ էլ նրա հետ եղողների համար, այլ միայն՝ քահանաների համար։ Կամ թէ Օրէնքում չէ՞ք կարդացել, որ շաբաթ օրերը տաճարում քահանաները պղծում են շաբաթը եւ անմեղ են։ Բայց ասում եմ ձեզ, որ այստեղ տաճարից մեծ մէկը կայ։ Եւ եթէ իմանայիք, թէ ի՛նչ է՝ ողորմութիւն եմ կամենում եւ ոչ՝ զոհ, ապա դուք անպարտներին չէիք դատապարտի. ուրեմն մարդու Որդին շաբաթ օրուայ տէրն է»։

ՏՈՆԱՑՈՒՅՑ

† ԴՁ. Գ. կիր. զկնի Հոգեգալստեան։

Օրհ. դձ. Օրհնեսցուք զՏէր: Հրց. աձ. Պայծառացիր։ Մեծ. աձ. Որ ընտրեցեր։ Ժմտ. Միածին Որդի։ Ճշ. շրկ. դձ. Թագաւոր Քրիստոս։ Հմբ. դձ. Փառաբանակից։ Խնդր., Կեցո, Թագ. խաղաղութեան:

Բարեկենդան Սբ. Գրիգոր Լուսաւորչի պահոց, բայց տօնք լինին։
 
Պահքի առիթով առաջարկում ենք ընթերցել.

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ,

Պահքն ու պահեցողութիւնը Հայ եկեղեցւոյ կեանքին մէջ:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Հինանց ԼԸ. օր

Հինանց 38-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Հինանց ԺԶ. օր

Հինանց 16-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Աշխարհամատրան (կանաչ) կիրակի

Եկեղեցական օրացույց․ Աշխարհամատրան (կանաչ) կիրակի, հինանց 3-րդ կիրակի: