Ծննդյան պահքի երկուշաբթի

Բաժին՝ Օրեր

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Պողոս Առաքյալի նամակը եբրայեցիներին, 7. 26 – 8. 13

Արդարեւ, մեզ պէտք էր ճիշտ այսպիսի մի քահանայապետ՝ սուրբ, անմեղ, անարատ, զատուած մեղաւորներից եւ բարձրացած աւելի վեր, քան երկինքները, որը, ինչպէս այլ քահանայապետներ, պէտք չունի նախ իր մեղքերի համար զոհեր մատուցելու եւ ապա՝ ժողովրդի մեղքերի համար. իսկ Քրիստոս մէկ անգամ առ միշտ կատարեց այդ բանը, քանի որ ինքը իրե՛ն պատարագ մատուցեց: Օրէնքը քահանայապետներ է կարգում տկարութիւններով պատած մարդկանց, իսկ երդման խօսքը, որ օրէնքից յետոյ է գալիս, կարգում է Որդուն, որ յաւիտեան կատարեալ է:

Եւ իմ ասած խօսքերի գլխաւորն այս է. այնպիսի քահանայապետ ունենք, որ նստեց երկինքներում Մեծութեան աթոռի աջ կողմում որպէս պաշտօնեայ սրբարանի եւ ճշմարիտ խորանի, որ Տէ՛րը կանգնեցրեց եւ ոչ թէ մարդը: Ամէն մի քահանայապետ զոհեր եւ պատարագներ մատուցելու համար է սահմանուած, ուստի պէտք է, որ նա էլ մի բան ունենայ, որ մատուցի, քանզի, եթէ նա երկրի վրայ լինէր, թերեւս քահանայ չլինէր իսկ, քանի որ կան քահանաներ, որ պատարագ են մատուցում ըստ օրէնքի. նրանց սպասաւորութիւնը երկնաւոր բաների նմանութիւնն ու ստուերն է միայն, ինչպէս որ Մովսէսին էլ հրամայուեց, երբ նա պիտի կանգնեցնէր վկայութեան խորանը. Տե՛ս, – ասում է, – ամէն ինչ կ՚անես ըստ այն օրինակի, որ ցոյց տրուեց քեզ լերան վրայ: Բայց արդ, Յիսուս աւելի բարձր սպասաւորութեան էլ հասաւ, քանի որ միջնորդ է առաւել լաւ ուխտի, ուխտ, որ լաւագոյն խոստումների վրայ հիմնուեց. եթէ առաջինը անթերի լինէր, ապա երկրորդի համար տեղ չէր փնտռուի: Եւ ահա մեղադրում է նրանց եւ ասում. Ահաւասիկ օրեր պիտի գան, – ասում է Տէրը, – եւ Իսրայէլի տան հետ ու Յուդայի տան հետ նոր ուխտ պիտի կատարեմ, բայց ոչ նման այն ուխտի, որ կնքեցի նրանց հայրերի հետ այն օրը, երբ նրանց ձեռքից բռնեցի՝ Եգիպտոսից դուրս հանելու համար: Եւ որովհետեւ նրանք չմնացին իմ ուխտի մէջ, ես էլ անհոգ եղայ նրանց հանդէպ, – ասում է Ամենակալ Տէրը: Բայց ա՛յս է այն ուխտը, որը պիտի կնքեմ Իսրայէլի տան հետ այն օրերից յետոյ, – ասում է Տէրը: Իմ օրէնքները պիտի դնեմ նրանց մտքի մէջ եւ նրանց սրտո՛ւմ պիտի գրեմ դրանք. եւ ես նրանց համար Աստուած պիտի լինեմ, եւ նրանք ինձ ժողովուրդ պիտի լինեն: Եւ իւրաքանչիւրն այլեւս չպիտի ուսուցանի իր համաքաղաքացուն, ոչ էլ՝ իւրաքանչիւրն իր եղբօրը. եւ պիտի չասեն, թէ՝ ճանաչի՛ր Տիրոջը, որովհետեւ պիտի ճանաչեն ինձ բոլորը՝ նրանց փոքրերից մինչեւ ամենամեծերը. քանզի պիտի ներեմ նրանց անիրաւութիւնները եւ նրանց մեղքերն ու անօրինութիւնները այլեւս չպիտի յիշեմ: Արդ, նոր ուխտի մասին խօսելով՝ նա հին դարձրեց առաջինը. եւ ինչ հնանում է ու ծերանում, մօտ է անհետանալու:

Ավետարան ըստ Ղուկասի, 20. 1-8

Եւ այն օրերից մէկում, մինչ տաճարում ուսուցանում էր ժողովրդին եւ աւետարանում, վրայ հասան քահանայապետներն ու օրէնսգէտները՝ ծերերով հանդերձ, եւ ասացին նրան. «Ասա՛ մեզ, ի՞նչ իշխանութեամբ ես դու անում այդ, կամ ո՞վ է, որ քեզ տուեց այդ իշխանութիւնը»։ Յիսուս պատասխան տուեց նրանց եւ ասաց. «Ես էլ ձեզ մի բան հարցնեմ, եւ դուք ինձ ասացէ՛ք. Յովհաննէսի մկրտութիւնը երկնքի՞ց էր, թէ՞՝ մարդկանցից»։ Եւ նրանք իրենց մտքում խորհեցին եւ ասացին. «Եթէ ասենք՝ երկնքից էր, կ՚ասի՝ իսկ ինչո՞ւ չհաւատացիք նրան. եւ եթէ ասենք՝ մարդկանցից, ամբողջ ժողովուրդը մեզ կը քարկոծի, որովհետեւ իրենց մտքում Յովհաննէսի մասին հաստատ համոզում կայ, թէ նա մարգարէ է»։ Եւ պատասխան տուեցին, թէ չգիտեն որտեղից է։ Եւ Յիսուս նրանց ասաց. «Ես էլ ձե՛զ չեմ ասի, թէ ինչ իշխանութեամբ եմ անում այս»։

ՏՈՆԱՑՈՒՅՑ

Պահք Ծննդեան և Յայտնութեան Քրիստոսի Աստուծոյ մերոյ:

Երկուշաբթի:

Ա. օր Ծննդեան պահոց։ Հարց` ապաշխարութեան: Ճաշու ժամամուտ, շարական և սաղմոս` ըստ աւուր պատշաճին:

Հատկորոշիչներ՝ եկեղեցի, Ծննդյան, պահք, օրացույց

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Հինանց ԼԸ. օր

Հինանց 38-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Հինանց ԺԶ. օր

Հինանց 16-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Աշխարհամատրան (կանաչ) կիրակի

Եկեղեցական օրացույց․ Աշխարհամատրան (կանաչ) կիրակի, հինանց 3-րդ կիրակի: