ԽԱՉՎԵՐԱՑ

Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոների մեջ ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի, նրա բարձրացման և փառաբանության պատմական հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնվում է սեպտեմբերի 11-17 ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը, իսկ տոնի հաջորդ օրը մեռելոց է:

610 թ. պարսից Խոսրով արքան մեծաքանակ զորքով հարձակվում է Բյուզանդական կայսրության վրա: Սկզբնական հաջողություներից ոգևորված՝ պարսկական զորքերը 614 թ. մտնում են Երուսաղեմ: Շատերը սրի են քաշվում, շատերն էլ գերեվարվում: Վերջինների մեջ էր նաև Երուսաղեմի Զաքարիա հայրապետը: Բայց պարսիկներն այսքանով չեն բավարարվում. մտնում են Ս. Հարության տաճար և գերի վերցնում այնտեղ պահվող Աստվածընկալ Ս. Խաչը, որը Դ դարի սկզբում Կոստանդիանոս կայսեր մոր Հեղինեի ձեռքով գտնվել և պաշտամունքի առարկա էր դարձել բոլոր քրիստոնյաների համար:

628 թ. բյուզանդական զորքերը Հերակլ կայսեր գլխավուրությամբ խաչափայտը վերադարձնելու համար մարտի են դուրս գալիս պարսիկների դեմ: Վերջիններիս օժանդակում էր նաև հայկական զորախումբը Մժեժ Գնունու գլխավորությամբ: Տիրոջ օգնոթյամբ բյուզանդացիները հաղթանակ են տանում:

Ս. Խաչը հանդիսավոր թափորով տեղափոխվում է հայոց Կարին քաղաքը: Իսկ Կարինից այն տեղափոխում են Կ. Պոլիս, ապա Երուսաղեմ: Գերեդարձի ճանապարհին Տիրոջ խաչափայտը բարձրացվում էր և ցնծության առիթ լինում ժողովրդի համար:

Խաչը քրիստոնյաների համար Աստծո զորությունն է ու պարծանքների պարծանքը, որի վրա իր անմեղ արյունը թափեց Քրիստոս՝ տալով մեզ հաղթության զենքը՝ ընդդեմ սատանայի ու նրա խաբկանքների: Հիսուս խաչի վրա ցույց տվեց իր անհուն սերը մարդկության հանդեպ, և խաչը դարձավ մեզ համար հույսի, սիրո և փրկության առհավատչյան:

Հատկորոշիչներ՝ Խաչվերաց

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Քրիստոսի հարությունը

Ադամ քհն. ՄԱԿԱՐՅԱՆ...

Սուրբ Հարություն կամ Զատիկ

Հիսուս Քրիստոսի հրաշափառ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ Եկեղեցու...