Այսօր առաջարկում ենք ընթերցել.
Սուրբ Անաստաս քահանան,
Սուրբ Վարոս,
Սուրբ Թեոդորիտն ու իր որդիները։
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ
(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)
Առակներ, 3. 1-6
Որդեա՛կ, մի՛ մոռացիր իմ խրատները եւ իմ խօսքերը պահի՛ր քո սրտում, որպէսզի երկարեն քո կեանքի օրերն ու կենդանութեանդ տարիները եւ խաղաղութիւն աւելացնեն: Թող ողորմութիւնն ու հաւատարմութիւնը չպակասեն քեզնից. կապի՛ր դրանք քո պարանոցին, գրի՛ր դրանք քո սրտի լայն տախտակի վրայ, եւ դու շնորհ կգտնես: Տիրոջ ու մարդկանց առջեւ խորհիր բարու մասին: Ամբողջ սրտով յոյսդ դիր Աստծու վրայ եւ մի՛ հպարտացիր քո իմաստութեամբ: Քո բոլոր ճանապարհներին ճանաչիր նրան, որպէսզի նա ուղղի քո ճանապարհները, եւ ոտքդ չսայթաքի:
Երեմիա մարգարե, 17. 7-8
Բայց թող օրհնեալ լինի այն մարդը, որ յոյսը Տիրոջ վրայ կդնի, որ Տէրը նրա յոյսը կդառնայ: Նա կլինի ինչպէս հոսող ջրերի մօտ աճած ծառ եւ իր արմատները կձգի դէպի ջրերի հոսանքը. երբ տօթը հասնի՝ չի վախենայ. նրա սաղարթն անտառի պէս կտարածուի իր շուրջը. երաշտ տարուց չի վախենայ եւ չի դադարի պտուղ տալուց:
Պողոս Առաքյալի երկրորդ նամակը Տիմոթեոսին, 2. 3-10
Վշտակից եղիր Քրիստոս Յիսուսի տառապանքներին որպէս նրա բարի զինուորը:
Ոչ ոք, զինուոր դառնալով, չի զբաղուի աշխարհիկ կեանքի գործերով, որպէսզի զօրավարին հաճելի լինի: Եւ եթէ մէկը մրցամարտիկ է, պսակ չի ստանայ, եթէ ըստ օրէնքի չմարտնչի: Եւ չարաչար աշխատող հողագործը նախ պէտք է վայելի պտղից: Իմացի՛ր՝ ինչ ասում եմ: Թող Տէրը քեզ իմաստութիւն տայ ամէն ինչում: Յիշի՛ր մեռելներից յարութիւն առած Քրիստոս Յիսուսին՝ Դաւթի ցեղից, իմ քարոզած Աւետարանի համաձայն, որի համար չարչարւում եմ եւ շղթայուած իսկ եմ, ինչպէս չարագործը, բայց Աստծու խօսքը շղթայուած չէ: Դրա համար ամէն ինչի համբերում եմ ընտրեալների սիրուն, որպէսզի նրանք էլ հասնեն փրկութեան եւ երկնային փառքին, որ Քրիստոս Յիսուսի միջոցով է:
Ավետարան ըստ Մատթեոսի, 19. 27-29
Այն ժամանակ Պետրոսը պատասխան տուեց ու ասաց նրան. «Ահա՛ւասիկ, մենք թողեցինք ամէն բան եւ եկանք քո յետեւից. արդ, մենք ի՞նչ կունենանք»: Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ դուք, որ եկաք իմ յետեւից, երկրորդ գալստեան, երբ որ մարդու Որդին իր փառքի աթոռին կնստի, դուք էլ կնստէք տասներկու աթոռների վրայ՝ դատելու Իսրայէլի տասներկու ցեղերին: Եւ ամէն ոք, որ թողել է տուն կամ եղբայրներ, կամ քոյրեր, կամ հայր, կամ մայր, կամ կին, կամ որդիներ, կամ ագարակներ՝ իմ անուան համար, հարիւրապատիկ պիտի ստանայ եւ յաւիտենական կեանքը պիտի ժառանգի:
ՏՈՆԱՑՈՒՅՑ
ԳՁ. Սրբոցն Անաստասայ քահանային, Վարոսի, Թէոդորիտեայ եւ որդւոց նորա եւ որք ընդ նմա կատարեցան։
Օրհ. Մրտ. գձ. Զարիական մահ: Հրց. Մրտ. դկ. Բ. Որ զհրաշափառ: Մնկ. գձ. Այսօր յիշատակ: Ժմտ. Ի տաճարի: Ճշ. շրկ. գձ. Պայծառացիր: Հմբ. գձ. Զպսակիչն սրբոց:
0 կարծիք