Սուրբ Գուրիասն ու Սամունասը

Բաժին՝ Սրբեր

Գուրիասն ու Սամունասը եդեսացի երկու քահանաներ էին Դիոկղետիանոս կայսեր օրոք (284-305): Որպես քրիստոնյաների նրանց ձերբակալում են, բերում քաղաքի դատավորի մոտ՝ կուռքերի առջև խնկարկելու և կայսեր պատկերին երկրպագելու: Մերժում ստանալով` նրանց մեկ ձեռքի վրա կախում են: Երբ հոդերը խախտվում են, կրկնում են իրենց հրամանը: Ժխտական պատասխան ստանալով` ձեռք ու ոտք կապած նետում են խոր փոսը: Տեսնելով չարչարանքներն անօգուտ են անցնում` գլխատում են։

Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Գուրիասի, Սամունասի, Աբիբ սարկավագի, Ռոմանոս միայնակյացի, Մանուկ խոստովանողի և Հյուսիքոս զինվորի հիշատակը տոնում է Խաչվերացի Թ. կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը:

Հատկորոշիչներ՝ Գուրիաս, Սամունաս

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 Comments

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

read more

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

read more

Այլ նյութեր

Սուրբ Փոկաս հայրապետ

Սուրբ Փոկաս հայրապետի մասին

Քրիստոսի 72 աշակերտները

Բացի 12 առաքյալներից Հիսուս ուներ նաև 72...

Սուրբ Սահակն ու սուրբ Համազասպ իշխանները

Սուրբ Սահակն ու սուրբ Համազասպն († 786)...