Սուրբ Գուրիասի, Սամունասի, Աբիբ սարկավագի, Ռոմանոս միայնակյացի, Մանուկ Խոստովանողի և Հյուսիքոս զինվորի հիշատակի օր

Սուրբ Գուրիասի, Սամունասի, Աբիբ սարկավագի, Ռոմանոս միայնակյացի, Մանուկ Խոստովանողի և Հյուսիքոս զինվորի հիշատակի օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Սուրբ Գուրիասն ու Սամունասը

Գուրիասն ու Սամունասը եդեսացի երկու քահանաներ էին Դիոկղետիանոս կայսեր օրոք (284-305): Որպես քրիստոնյաների նրանց ձերբակալում են, բերում քաղաքի դատավորի մոտ՝ կուռքերի առջև խնկարկելու և կայսեր պատկերին երկրպագելու: Մերժում ստանալով` նրանց մեկ ձեռքի վրա կախում են: Երբ...