Պահք

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Պողոս Առաքյալի նամակը եբրայեցիներին, 5. 11 – 6. 8

Այս մասին մենք շատ խօսք ունենք ասելու, բայց դրանք դժուար է բացատրել, քանզի թուլամիտ եղաք հասկանալու մէջ: Հակառակ այն բանի, որ դուք ժամանակի ընթացքում ուսուցիչներ պէտք է լինէիք, բայց ահա հարկաւոր է, որ դուք սովորէք, թէ ի՛նչ են Աստծու պատգամի նախատարրերը. եւ դուք կաթի կարիք ունէք եւ ոչ թէ պինդ կերակրի. քանի որ, ով կաթնակեր է, անգիտակ է արդարութեան խօսքին, քանզի երե խայ է. իսկ պինդ կերակուրը հասուն մարդկանց համար է, որոնց զգայարանները, քանի որ նրանք չափահաս են, վարժ են լաւը եւ վատը որոշելու մէջ:

Ուստի, Քրիստոսի մասին եղած նախագիտելիքները թողնելով՝ գանք չափահասներին սահմանուած ուսուցման՝ առանց վերստին հիմք դնելու մեռած գործերից ապաշխարելու, դէպի Աստուած հաւատի, մկրտութիւնների վարդապետութեան, ձեռնադրութեան, մեռելների յարութեան եւ յաւիտենական դատաստանի վրայ: Եւ արդ, այս բանը պիտի անենք, եթէ Աստուած թոյլ տայ. որովհետեւ մէկ անգամ մկրտուածների համար, – որ ճաշակեցին երկնաւոր պարգեւներից, հաղորդակից եղան Սուրբ Հոգուն, Աստծու գեղեցիկ խօսքի վայելքն ունեցան եւ գալիք աշխարհի զօրութիւնները ճանաչեցին, եթէ սայթաքեն, անհնար է երկրորդ անգամ ապաշ խարութեամբ նորոգուել, որովհետեւ նրանք վերստին խաչն են հանում Աստծու Որդուն եւ դարձեալ խաղք ու խայտառակ դարձնում. քանզի այն հողը, որ խմում է շատ անգամ իր վրայ թափուած անձրեւը եւ օգտակար արդիւնքներ է տալիս նրանց, որոնց համար մշակւում է, Աստծուց օրհնութիւն է ստանում: Իսկ եթէ փուշ եւ տատասկ է տալիս, նա անպէտք է եւ արժանի է անէծքի. եւ նրա վախճանը այրուելն է:

Ավետարան ըստ Ղուկասի, 18. 18-27

Մի իշխանաւոր նրան հարցրեց եւ ասաց. «Բարի՛ Վարդապետ, ի՞նչ պիտի անեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»։ Յիսուս նրան ասաց. «Ինչո՞ւ ինձ բարի ես կոչում. ոչ ոք բարի չէ, այլ միայն՝ Աստուած։ Պատուիրանները գիտես՝ մի՛ շնացիր, մի՛ սպանիր, մի՛ գողացիր, սուտ մի՛ վկայիր, մեծարի՛ր քո հօրը եւ մօրը»։ Եւ նա ասաց. «Այդ բոլորը պահել եմ իմ մանկութիւնից»։ Երբ Յիսուս այս լսեց, ասաց նրան. «Դեռ մի բան պակաս է քեզ. ինչ որ ունես, վաճառի՛ր եւ տո՛ւր աղքատներին եւ երկնքում գանձեր կ՚ունենաս, եւ արի՛ իմ յետեւից»։ Երբ նա այս լսեց, տրտմեց, որովհետեւ չափազանց հարուստ էր։ Երբ Յիսուս նրան տեսաւ տրտմած, ասաց. «Ինչքա՜ն դժուարութեամբ Աստծու արքայութիւնը կը մտնեն նրանք, որոնք հարստութիւն ունեն։ Աւելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակից անցնի, քան թէ մի մեծահարուստ Աստծու արքայութիւնը մտնի»։ Եւ նրանք, որ լսեցին, ասացին. «Իսկ ո՞վ կարող է փրկուել»։ Եւ նա ասաց. «Ինչ որ անհնար է մարդկանց համար, Աստծու համար հնարաւոր է»։

ՏՈՆԱՑՈՒՅՑ

ԱՁ. Պահք:

Օրհ. աձ. Հայր բազումողորմ: Հրց. Ապշ. դձ. Աղցմի. Է. Որ զերիս մանկունսն: Մնկ. աձ. Զառաւօտու զօրհներգութիւնս։ Ժմտ. Որ ըստ ամենայն։ Ճշ. շրկ. դկ. Փառաբանութիւն։ Հմբ. աձ. Ինձ օգնութիւն և Համբարձի:

Նախատօնակ։ Շրկ. դկ. Որ Էն յէութեան, իւր սարօքն։ Քրզ. Ս. Ճգնաւորօքն, Աղթ. Որ ընտրեցեր։

, ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ