Պահք: Սուրբ Մամասի, Փիլիկտիմոնի և Սիմեոն Սյունակյացի հիշատակի օր:

Այսօր առաջարկում ենք ընթերցել.

Սուրբ Մամասը,

Սուրբ Փիլիկտիմոնը,

Սուրբ Սիմեոն Սյունակյացը,

Երկու խոսք սբ. Սիմեոն Սյունակյացի տոնի առիթով,

Պահքն ու պահեցողութիւնը Հայ եկեղեցւոյ կեանքին մէջ։


ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Առակներ, 8. 9-11

Բոլորն էլ ուղիղ են նրանց համար, որ իմաստուն են, եւ հաճելի են նրանց համար, որ ձգտում են գիտութիւն ձեռք բերելու: Խրա՛տ ձեռք բերէք եւ ոչ թէ արծաթ, գիտութիւն, քան թէ ընտիր ոսկի: Իմաստութիւնը լաւ է անգին քարերից, եւ թանկարժէք ոչ մի բան չի հաւասարուի նրան:

Եսայի մարգարե, 55. 10-13

Ինչպէս որ, ասենք, երբ անձրեւ կամ ձիւն է իջնում երկնքից եւ կրկին այնտեղ չի վերադառնում, քանի դեռ չի ոռոգել երկիրը, չի ծլեցրել ու պտղաբերել այն, սերմանողին սերմ եւ ուտելու հաց չի տուել, այդպէս էլ պիտի լինի իմ խօսքը, որ ելնում է իմ բերանից. նա դատարկ չի վերադառնալու, մինչեւ որ չկատարի այն, ինչ կամենում եմ ես: Պիտի հեշտացնեմ քո ճանապարհները, որպէսզի իմ ճանապարհներն էլ դու պահպանես: Ուրախութեամբ պիտի ելնէք եւ ցնծութեամբ պիտի սովորէք. լեռներն ու բլուրները պիտի խայտան, խնդութեամբ ընդունեն ձեզ, եւ անտառի բոլոր ծառերը պիտի ծափահարեն ձեզ: Գիհու փոխարէն նոճի պիտի բուսնի, դժնիկի փոխարէն մրտենի պիտի աճի. եւ դա պիտի լինի յանուն Տիրոջ եւ ի նշան յաւիտենականութեան ու չի նուազելու:

Պողոս Առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին, 5. 1-5

Քանզի գիտենք, որ, եթէ մեր այս հողեղէն տունը, որ մեր մարմինն է, աւերուի, Աստծուց շինուած անձեռակերտ յաւիտենական տուն ունենք երկնքում: Եւ այս մարմնի մէջ հառաչում ենք, որովհետեւ փափագում ենք երկնքի բնակութիւնը հագնել: Միայն թէ, երբ այն հագնենք, մերկ չլինենք, քանի որ, մինչ այս հողեղէն տան մէջ ենք, հառաչում ենք ծանր բեռան տակ, որովհետեւ չենք ուզում մերկանալ այս մարմնից, այլ՝ երկնայինը հագնել սրա վրայ, որպէսզի, ինչ որ մահկանացու է, կլանուի կեանքից: Եւ Աստուած է, որ մեզ պատրաստում է այս փոփոխութեանը, նա, որ տուեց մեզ Հոգու առհաւատչեան:

Ավետարան ըստ Ղուկասի, 21. 12-19

Բայց այս բոլորից առաջ ձեր վրայ ձեռք պիտի դնեն եւ պիտի հալածեն, ժողովարանների ու բանտերի պիտի մատնեն ձեզ եւ կուսակալների ու թագաւորների առաջ պիտի տանեն ձեզ իմ անուան համար: Եւ ձեզ համար այդ պիտի լինի առիթ վկայութեան: Արդ, ձեր մտքում դրէք սա. նախօրօք մի՛ մտահոգուէք պատասխան տալու համար, որովհետեւ ես ձեզ կը տամ բերան եւ իմաստութիւն, որին չեն կարողանայ հակառակել կամ պատասխան տալ ձեր բոլոր հակառակորդները: Դուք պիտի մատնուէք ե՛ւ ծնողներից, ե՛ւ եղբայրներից, ե՛ւ ազգականներից, ե՛ւ բարեկամներից, ու ձեզնից ոմանց պիտի սպանեն: Եւ պիտի ատուէք բոլորից իմ անուան համար: Բայց ձեր գլխից մի մազ անգամ չպիտի կորչի: Եւ ձեր համբերութեամբ պիտի շահէք ձեր հոգիները»:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

ԱԿ. Պահք։ Սրբոցն Մամասայ, Փիլիկտիմոնի եւ Միմէօնի Սիւնակեցւոյն։

Օրհ. Մրտ. ակ. Յամենայն ժամ։ Հրց. Մրտ. ակ. Ա. Սուրբ Աստուած արարիչ: Մնկ. ակ. Ճգնաւորք Քրիստոսի։ Ժմտ. Ի տաճարի։ Ճշ. շրկ. ակ. Ի տաճարի հանգստեան։ Հմբ. ակ. Պարծանք հաւատոյ:

, , , , , , ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ