Ղազարոսը, Մարթան և Մարիամը

Բաժին՝ Սրբեր
Ղազարոսի հարությունը

Ղազարոսի հարությունը

Ղազարոսը, Մարթան և Մարիամն ապրել են Տիրոջ երկրային կյանքի ժամանակ` Երուսաղեմից ոչ հեռու գտնվող Բեթանիա գյուղում: Հիսուս առանձնահատուկ սիրով է լցված եղել նրանց նկատմամբ և Երուսաղեմ այցելելիս հաճախ հյուրընկալվել նրանց տանը: Մահացած Ղազարոսի մասին իմանալուց հետո, երրորդ օրը Քրիստոս հարություն է տալիս նրան` ուրախացնելով քույրերին:

Մարթան Ղազարոսի ավագ քույրն էր` գործունյա և աշխատասեր, իսկ Մարիամը` Աստծո խոսքն ունկնդրելուն նվիրված բարեպաշտ մի հավատացյալ: Եղբոր հարությունից հետո, Մարիամը թանկարժեղ յուղով օծում է Քրիստոսի մարմինը: Ըստ Ավանդության` նրանք մեկնում են Կիպրոս, ուր հետագայում և կնքում են իրենց մահկանացուն:

Հայ Եկեղեցին Ղազարոսի հարության պատմությունը հիշատակում է Մեծ պահքի 41-րդ օրը։

Ղազարոսը, իր քույրերով հանդերձ, Հովսեփ Աստվածահոր, Հովսեփ Արիմաթացու, Քրիստոսի խաչելությանը հավատացած սուրբ Ղունկիանոս Հարյուրապետի հետ հիշատակվում է նաև Ս. Խաչի Զ․ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը:

Հատկորոշիչներ՝ Հիսուս, Ղազարոս, Մարթա, Մարիամ

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 Comments

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

read more

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

read more

Այլ նյութեր

Սուրբ Փոկաս հայրապետ

Սուրբ Փոկաս հայրապետի մասին

Քրիստոսի 72 աշակերտները

Բացի 12 առաքյալներից Հիսուս ուներ նաև 72...

Սուրբ Սահակն ու սուրբ Համազասպ իշխանները

Սուրբ Սահակն ու սուրբ Համազասպն († 786)...