Իմաստուն պատմություններ կամ գեղեցիկ ապրելու արվեստը

Ձեզանից շատերը երևի կհիշեն, որ 2011-ի դեկտեմբերի 28-ին հրատարակեցինք «Երեք արտասովոր հյուրերը և բարի աստղը», ինչպես նաև «Երեք մաղերը» բարոյախրատական փոքրիկ պատմությունները։

Շատ կարճ ժամանակահատվածում այդ փոքրիկ պատումները սիրվեցին և մի քանի հազար ընթերցողներ եղան։ Հետո տեղեկացանք, որ ոմանք, նույնիսկ անանուն, առանց իրենց այդ պատումները սնուցող աղբյուրին հղում կատարելու, անվանափոխություններով պատճենեցին տարբեր տեղերում։

Հարգելի ընթերցողներ, ցանկանում ենք ձեզ տեղեկացնել, որ այդ պատումները թարգմանած անձը հրատարակել է այն՝ գիրքը կոչելով «Իմաստուն պատմություններ կամ գեղեցիկ ապրելու արվեստը»։

Գիրքը թարգմանություն է գերմաներենից։

Գրքում ընդգրկված են 25 այնպիսի գեղեցիկ և ուսուցողական պատումներ, ինչպիսին են վերոնշյալ երկուսը։

Գիրքն առայժմ գրախանութներում հասանելի չէ։

Ցանկացողները կարող են այն ձեռք բերել մեր միջոցով՝ գրելով մեզ կապի բաժնից կամ զանգահարելով +37495709075 հեռախոսահամարով։

Նշեմ, որ տպաքանակը խիստ սահմանափակ է, ընդամենը 300 օրինակ, այնպես որ ցանկացողները պետք է շտապեն։

, ,

5 մեկնաբանություն է եղել «Իմաստուն պատմություններ կամ գեղեցիկ ապրելու արվեստը» նյութին։

  1. Գառնիկ 02/11/2012 ժամը 16:37 #

    Որքան հասկացա, գիրքը մանուկների համար է չէ՞ նախատեսված։ Իսկ ի՞նչ արժե այդ գիրքը։

  2. Ղուկաս Վահան 29/11/2012 ժամը 15:10 #

    Գիրքն այժմ հնարավոր է ձեռք բերել Բուկինիստից՝ Մաշտոցի պողոտայում գտնվող «Գրքերի աշխարհ»-ից։

    Քանի որ այնտեղ գրքերը շատ են և դժվար կլինի այն գտնել, ուստի աշխատողներին հայտնեք գրքի անունը և ասեք, որ այն հավանաբար առակներին առնչվող բաժնում է։

  3. Ղուկաս Վահան Զաքարյան 01/03/2013 ժամը 18:02 #

    Այն այժմ հնարավոր է ձեռք բերել նաև Ամիրյան փողոցում գտնվող գրատնից։

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ