Աստվածածնի պահքի Ա. օր

Այսօր առաջարկում ենք ընթերցել.
Պահք (Պողոս Ադրիանապոլսեցու «Խրատի թանգարան» գրքից),
Պահք (թեմատիկ քննարկում «Լուսամուտ երկխոսության» ֆորումում)։

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Պողոս Առաքյալի առաջին նամակը կորնթացիներին, 14. 18-25

Գոհութիւն Աստծու. ձեր բոլորից աւելի շատ լեզուներ եմ խօսում, բայց, որպէսզի ուրիշներին էլ սովորեցնեմ, եկեղեցու մէջ կամենում եմ հինգ խօսք խօսել խելքով, քան բազում խօսքեր՝ լեզուով: Եղբայրնե՛ր, մտքով երեխայ մի՛ եղէք, այլ եղէ՛ք երեխայ չարութիւն գործելու մէջ, բայց մտքով եղէ՛ք չափահաս, քանզի օրէնքի մէջ էլ գրուած է. Օտար լեզուներով եւ օտարոտի շրթունքներով պիտի խօսեմ այդ ժողովրդի հետ, սակայն եւ այնպէս չպիտի լսեն ինձ: Ապա ուրեմն, լեզուները նշան են. բայց ոչ հաւատացեալների, այլ՝ անհաւատների համար. իսկ մարգարէու թիւնը ոչ թէ անհաւատների համար է, այլ՝ հաւատացեալների: Իսկ եթէ ամբողջ եկեղեցին ի մի վայր հաւաքուի, եւ բոլորն էլ լեզուներ խօսեն, եւ այնտեղ մտնեն անգէտներ ու անհաւատներ, չե՞ն ասի, թէ՝ դուք գժուել էք: Իսկ եթէ բոլորն էլ մարգարէանան, եւ այնտեղ մի անհաւատ կամ անգէտ մտնի, կը յանդիմանուի բոլորից եւ բոլորից կը հարցապնդուի, ու նրա սրտի գաղտնիքները յայտնի կը լինեն. եւ ապա երեսի վրայ ընկած՝ կերկրպագի Աստծուն ու կը խոստովանի, թէ՝ արդարեւ ձեր մէջ է Աստուած:

  Ավետարան ըստ Մարկոսի, 2. 13-20

Եւ նա դարձեալ ծովեզերք գնաց. եւ ամբողջ ժողովուրդը նրա մօտ էր գալիս, եւ նա ուսուցանում էր նրանց: Եւ մինչ նա անցնում էր, տեսաւ Ալփէոսի որդի Ղեւիին, որ մաքսատանը նստած գործի վրայ էր, ու նրան ասաց՝ արի՛ իմ յետեւից: Եւ Ղեւին վեր կացաւ գնաց նրա յետեւից: Եւ երբ Յիսուս նրա տանը սեղան նստեց, բազում մաքսաւորներ եւ մեղաւորներ էլ Յիսուսի ու նրա աշակերտների հետ սեղան նստեցին, որովհետեւ շատերն էին նրա յետեւից գնում: Իսկ օրէնսգէտներն ու փարիսեցիները երբ տեսան, որ նա մաքսաւորների եւ մեղաւորների հետ է ուտում, նրա աշակերտներին ասացին. «Ինչո՞ւ էք մեղաւորների ու մաքսաւորների հետ ուտում եւ խմում»: Երբ Յիսուս լսեց, նրանց ասաց. «Առողջներին բժիշկ պէտք չէ, այլ՝ հիւանդներին. եւ ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ՝ մեղաւորներին»: Յովհաննէսի աշակերտները եւ փարիսեցիները ծոմ էին պահում. եկան եւ նրան ասացին. «Ինչո՞ւ Յովհաննէսի աշակերտները եւ փարիսեցիները ծոմ են պահում, իսկ քո աշակերտները չեն պահում»: Եւ Յիսուս նրանց ասաց. «Միթէ կարելի՞ է, որ հարսանքաւորները ծոմ պահեն, երբ փեսան նրանց հետ է. այնքան ժամանակ, որ փեսան իրենց հետ է, պէտք չէ, որ ծոմ պահեն: Բայց կը գան օրեր, երբ փեսան նրանցից կը վերցուի, եւ ապա այն օրը նրանք էլ ծոմ կը պահեն:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

ԱՁ. Ա. օր Աստուածածնի պահոց։

Օրհ. Ապշ. աձ. Հայր բազումողորմ: Հրց. Ապշ. բձ. Ա. Օրհնեալ Տէր Աստուած: Մնկ. աձ. Զառաւօտու։ Ժմտ. Որ ի Հօրէ: Ճշ. շրկ. գձ. Քրիստոս Աստուած յիշեա: Հմբ. աձ. Ինձ օգնութիւն եւ Համբարձի:

, , , , , , ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ