Պահք

Started by Mariam, January 26, 2007, 10:02:18 PM

Previous topic - Next topic

Mariam

Այս հարցը ուղղված է մեր ներկա բոլոր հոգևորականներին.
Խորհուրդ կտայի՞ք մեզ՝ աշխարհականներիս լրջորեն պահել Հայ Եկեղեցու ավանդական բոլոր Պահքերը:
Առաջավորաց Պահքը մոտենում է: Հետո՝ Մեծ Պահք:
Տատս ամեն պահք բծախնդրությամբ պահում էր, ես՝ վախենում եմ առողջությանս վնասելուց:

MONK

Իսկ ինչով է պայմանավորված առողջությունը վնասելու Ձեր մտավախությունը? Առողջական ինչ-որ մասնավոր խնդիր ունեք?
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Mariam

Պահե՞նք այնքան, ինչքան թույլ է տալիս առողջությունը, ու առողջության տկարանալը լինի՞ պահքի սահմանը:

Mandarinka

Կարծում եմ, որ Պահք պահելը  հոգևոր աշխարհի այնպիսի ինտիմ հարցերից է, որ քննարկման ենթակա չէ:

MONK

QuoteԿարծում եմ, որ Պահք պահելը  հոգևոր աշխարհի այնպիսի ինտիմ հարցերից է, որ քննարկման ենթակա չէ:
Միտքդ մի քիչ ավելի մանրամասն չեիր ներկայացնի?
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

MONK

Quote from: Mariam on January 27, 2007, 03:52:04 PM
Պահե՞նք այնքան, ինչքան թույլ է տալիս առողջությունը, ու առողջության տկարանալը լինի՞ պահքի սահմանը:
Մարիամ ջան, նախ ասեմ, որ պահք պահելը չի սահմանափակվում սոսկ կենդանական սննդից հրաժարվելով: Պահքը ժուժկալությունն է այն ամենի նկատմամբ, ինչը որևէ կերպ չի նպաստում մեր հոգևոր կյանքի զարգացմանը: Պահքի էությունը առաջին հերթին  կայանում է մարմնի տկարությամբ հոգու զորացումը: Բայց սա, անշուշտ, չի նշանակում ծայրահեղության հասնել և մարմինը մահվան աստիճանի հասցնել: Պահքի տարբեր դրսևորումներ գոյություն ունեն: Եթե ավելի կոնկրետ հարց է Ձեզ հետաքրքրում, ապա խնդրեմ: 13:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Mariam

#6
Մանտարինկա, ինչքան լա՛վ էր, երբ գյուղերում ամբողջ հայությունը պահք էր պահում խմբովին՝ ազգովին... Մեկը մյուսի հոգևոր ուժ էր փոխանցում... Այսպես ապրեց Ատևմտահայաստանը մինչև Եղեռնը: Նույնպես ևս գաղթականները շարուկակեցին ապրել Կրոնը իրենց ապաստանած երկրներում:
Մոնք, պահքը բոլոր զգայարանների պահքն է, պահքը՝ ատելությունից, հպարտությունից, իմ զանազան մոլություններից հրաժարվելն է պարտադրում...Եվ ուքելիքի պահքը նշան է իմ խոր բարեկամեցողության, թափածս ջանքերին այս բոլոր հոգևոր ոլորտներում: Կերակուրի պահքը նշան է՝ մարմնացումն է իմ իրական տրամադրվածության:
Ուրեմն՝ պահենք մեր ամբողջ ուժերով: Իմ իսկական սիրո և հավատի արտահայտությունն է, ժլատ չլինեմ:
Եվ մտածենք՝Առաջավորի պահքը սահմանվել է Գրիրոր Լուսավորչի կողմից, ու Տրդատ թագավորը, արքունիքը , և մկրտության պատրաստվողները՝ նրանց շուրջ համախմբված հայությունը միասնաբա'ր պահեցին:
Դա՝  ազգային իսկական տո'ն է...
Մոնք, կարո՞ղ էք ուրիշ բացատրություններ տալ այս պահքի մասին:
Նորից զարմացել եմ. այս պահքի ընթացքին եկեղեցում Աստվածաշնչից ընթերցվածք չի կատարվում: Ու հասկացա, որ սա էլ՝ հարգանքի խոր նշան է: Ապաշխարելուց առաջ, անարժան եմ Աստվածաշունչ կարդալու: Աստվածաշունչ կարդալու կամ լսելու համար նույնպես անհրաժեշտ է սրտի մաքրություն:  21:)

Mandarinka

Quote from: MONK on January 27, 2007, 03:56:47 PM
QuoteԿարծում եմ, որ Պահք պահելը  հոգևոր աշխարհի այնպիսի ինտիմ հարցերից է, որ քննարկման ենթակա չէ:
Միտքդ մի քիչ ավելի մանրամասն չեիր ներկայացնի?

Մի քիչ նեղված եմ, չգիտեմ մտքերս ճիշտ կարտահայտեմ, թե ոչ, բայց կփորձեմ:
Մոնք ջան, իմ համար հոգևոր կյանքը կիսվում է Աստված - մարդ հարաբերությոան և մարդ - մարդ հարաբերության: Ինչպես տասը պատվիաններ են:
Կարծում եմ, ամեն մարդու համար Աստված - մարդ հարաբերությունը խիստ անձնական ներքին սրբությունն է: Այդ սրբության մեջ երրորդ անձինք չպետք է լինեն, բացառությամբ քո հոգևոր հորից, եթե ունես: Այնպիսի հարցեր, ինչպիսինն է. պահքը, աղոթք Տիրոջը, մի խոսքով այն հարցերը, որը վերաբերվում Է Աստված - մարդ անձնական հարաբերության, պետք է հեռու լինի մնացած բոլոր մարդկանց աջքից: Այդպես է նաև սովորեցնում մեզ Քրիստոսը, խոսելով պահքի մասին, ողորմության մասին և այլն: Թող մեր աջ ձեռքը չիմանա, թե ինչ է անում ձախը:

Mandarinka

Quote from: Mariam on January 29, 2007, 10:28:55 AM
Մանտարինկա, ինչքան լա՛վ էր, երբ գյուղերում ամբողջ հայությունը պահք էր պահում խմբովին՝ ազգովին...

Մարիամ ջան, մեր մոտեցումները տարբեր են: 21:)
Իմ կարծիքով հնարավոր չէ կոլլեկտիվ քրիստոնեություն: Մի տեսակ շինծու բան է ստացվում: Քրիստոնեությունը, հավատքը դա մեր անձնական հարաբերությունն է Աստծո հետ: Եւ նաև հոգևոր կյանը մարդու նույնպես: Մեկը կարող է այդ կյանքի մի աստիճանի վրա լինել, միյուսը ուրիշ աստիճանի վրա և այլն: Մարդիկ տարբեր են, հոգևոր ապրումներն էլ նույնպես: 13:)

MONK

QuoteՄի քիչ նեղված եմ, չգիտեմ մտքերս ճիշտ կարտահայտեմ, թե ոչ, բայց կփորձեմ:
Մոնք ջան, իմ համար հոգևոր կյանքը կիսվում է Աստված - մարդ հարաբերությոան և մարդ - մարդ հարաբերության: Ինչպես տասը պատվիաններ են:
Կարծում եմ, ամեն մարդու համար Աստված - մարդ հարաբերությունը խիստ անձնական ներքին սրբությունն է: Այդ սրբության մեջ երրորդ անձինք չպետք է լինեն, բացառությամբ քո հոգևոր հորից, եթե ունես: Այնպիսի հարցեր, ինչպիսինն է. պահքը, աղոթք Տիրոջը, մի խոսքով այն հարցերը, որը վերաբերվում Է Աստված - մարդ անձնական հարաբերության, պետք է հեռու լինի մնացած բոլոր մարդկանց աջքից: Այդպես է նաև սովորեցնում մեզ Քրիստոսը, խոսելով պահքի մասին, ողորմության մասին և այլն: Թող մեր աջ ձեռքը չիմանա, թե ինչ է անում ձախը:
Այո, բայց դա չի նշանակում, որ այդ թեմաների վրա ընդհանրապես պետք է տաբու դրվի և երբեք խոսք չասվի դրանց մասին, հատկապես երբ որ կարիքն ունես առավել հարազատ պատկերացում կազմելու դրանց շուրջ:Այլապես Քրիստոս Իր աշակերտների այն հարցին, թե ինչպես աղոթել, ի պատասխան չեր սովորեցնի Տերունական աղոթքը: Կամ էլ Եկեղեցու հայրերը, որ հատորներ են գրել այդ հարցերի շուրջ, պիտի լռությամբ շրջանցեին դրանք: Իսկ մենք, խոսելով այդ թեմաներից, ոչ թե մեր անձնական փորձառությունն ենք ներկայացնում, այլ այն, ինչ ավանդվել է մեզ Եկեղեցուց: Այլ հարց է, որ մարդ չպիտի իր հոգևոր-անձնական կյանքի բոլոր նվիրական զգացուներն ի ցույց դնի ընդհանուրին: Անշուշտ, մարդու հոգու խորքում կա մի Սրբություն Սրբոց, ուր մտնելու իրավունք ունի միայն Հավիտենական Քահանայապետը:
Բայց ճանաչողական բնույթի հարցերը ոչ միայն անընդունելի չեն, այլև անհրաժեշտ են: Սովորելու համար պետք է ուսանել:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)