Սուրբ Անդրե զորավարի ու նրա բանակի, Կալինիկոս և Դոմետիոս վկաների հիշատակի օր

Այսօր առաջարկում ենք ընթերցել.

Սուրբ Անդրե զորավար,

Սուրբ Կալինիկոս,

Սուրբ Դոմետիոս։


ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Առակներ, 4. 10-27

Լսիր՛, որդեա՛կ, եւ ընդունի՛ր իմ խօսքերը, եւ քո կեանքի տարիները պիտի շատանան, եւ պիտի աւելանան քո կեանքի ճանապարհները: Ես իմաստութեան ուղիներն եմ ուսուցանումքեզ, ես քեզ սովորեցնում եմ ընթանալ ուղիղ շաւիղներով, որպէսզի, եթէ գնաս, ընթացքդ չխափանուի, եթէ վազես, երբեք չյոգնես: Ամո՛ւր բռնիր իմ խրատը եւ բաց չթողնեսայն, այլ պահի՛ր, որովհետեւ քո կեանքն է այն: Մի՛ գնա ամբարիշտների ճանապարհով եւ մի՛ նախանձիր անօրէնների ճանապարհներին: Մի՛ անցիր այն վայրով, ուր բնակւումեն նրանք: Խուսափի՛ր նրանցից եւ խորշի՛ր այդ վայրից, քանզի նրանք մինչեւ չարիք չգործեն, չեն քնում: Քունը փախչում է նրանց աչքից եւ չեն քնում, քանի որ նրանք ամբարշտութեան հաց ենուտում եւ հարբում են անօրէնութեան գինով: Արդարների ճանապարհները նման են ծագող լոյսի, որ առաջնորդում եւ լուսաւորում է նրանց, մինչեւ որ օրը լրիւլուսաւորի: Ամբարիշտների ճանապարհներընման են խաւարի, եւ նրանք չգիտեն, թէ ինչպէս պիտի սայթաքեն: Որդեա՛կ, անսա՛ իմ իմաստութեանը եւ ակա՛նջ դիր իմ խօսքերին, որ քո աղբիւրները չպակասեն: Պահի՛ր իմ խօսքերը քո սրտի մէջ, քանզի դրանք կեանք են գտնողների համար եւ բժշկութիւն՝ ամբողջ մարմնի համար: Ամենայն զգուշութեամբ պահի՛ր եւ պահպանի՛րքո սիրտը, որովհետեւ նրանից է բխում կեանքի աղբիւրը: Հեռո՛ւ վանիր ստախօսութիւնը քո բերանից եւ անիրաւ շրթունքները հեռացրո՛ւ քեզանից: Թող քո աչքերը նայեն ուղիղ, եւ քո թարթիչները արդարութեամբ շարժուեն: Քո ոտքերին ուղիղ շաւիղներ արա՛, եւ քո ճանապարհները ուղղի՛ր: Մի՛ խոտորուիր ո՛չ դէպի աջ եւ ո՛չ էլդէպի ձախ. ոտքդ ե՛տ դարձրու չար ճանապարհից: Դէպի աջ տանող ճանապարհները գիտէ Աստուած, բայց դէպի ձախ տանող ճանապարհները մոլոր են, եւ Աստուած ինքն էլ կուղղի քո շաւիղները եւ խաղաղութեամբ քեզ կ՚առաջնորդի քո ճանապարհներով:

Եսայի մարգարե, 48. 17-22

Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի սուրբը, որ փրկեց քեզ. «Ես եմ քո Աստուածը, ե՛ս քեզ ճանապարհ ցոյց տուի, որով դու գնացիր: Եւ եթէ դու հետեւէիր իմ պատուիրաններին, ապա քո խաղաղութիւնը գետի նման կը լինէր, եւ քո արդարութիւնը՝ ծովի ալիքների նման: Քո սերունդը աւազի չափ կը լինէր, եւ քո որովայնից ծնուածները՝ երկրի հողի չափ: Եւ սակայն դու այժմ չես ոչնչանալու, եւ քո անունը չի կորչելու իմ առաջ»: Դո՛ւրս եկէք Բաբելոնից, փախէ՛ք քաղդէացիներից, ուրա՛խ ձայնով պատմեցէք, թող լսելի լինի այն, մինչեւ աշխարհի ծագերը յայտնեցէ՛ք ու ասացէ՛ք, թէ՝ «Տէրը փրկեց իր ծառայ Յակոբին»: Եւ եթէ անապատում ծարաւեն նրանք, նրանց համար նա քարից ջուր պիտի հանի: Քարը պիտի պատռուի, ջրերը պիտի բխեն, եւ իմ ժողովուրդը պիտի խմի: «Աամբարիշտներն ուրախութիւն չեն տեսնելու», – ասում է Տէրը:

Պողոս Առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին, 10. 3-6

Որովհետեւ, թէպէտեւ մարմնի մէջ ենք ապրում, բայց մարդկային նկատումներից մղուած չէ, որ պայ քարում ենք (քանի որ պայքարելու մեր զէնքը մարմնաւոր չէ այլ՝ Աստծու կողմից տրուած զօրաւոր զէնք է՝ քան դելու համար ամրութիւնները), քանդում ենք գաղտնի մտածումները, Աստծու գիտութեան դէմ գոռոզացած ամէն ծառացում եւ գերելով բոլոր մտքերը՝ հնազանդեցնում ենք Քրիստոսին: Եւ պատրաստ ենք վրէժխնդիր լինելու ամէն անհնազանդութեան համար, որպէսզի ձեր հնազանդութիւնն էլ կատարեալ լինի:

Ավետարան ըստ Մատթեոսի, 10. 37-42

Ով իր հօրը եւ կամ մօրը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ. ով իր որդուն կամ դստերը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ: Եւ ով իր խաչը չի վերցնում ու իմ յետեւից չի գալիս, ինձ արժանի չէ: Ով որ իր անձը գտնում է, այն կը կորցնի. եւ ով իր անձը կորցրեց ինձ համար, այն կը գտնի: Ով ձե՛զ է ընդունում, ի՛նձ է ընդունում, եւ ով ի՛նձ է ընդունում, ընդունում է ինձ ուղարկողի՛ն: Ով մարգարէին ընդունում է իբրեւ մարգարէի, մարգարէի վարձ կը ստանայ. ով արդարին ընդունում է իբրեւ արդարի, արդարի վարձ կը ստանայ: Եւ ով այս փոքրիկներից մէկին միայն մի բաժակ սառը ջուր կը տայ խմելու իբրեւ աշակերտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չպիտի կորցնի»:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

ԳՁ. Սրբոցն Անդրէի զօրավարին եւ բանակինորին, Կալինիկոսի եւ Դոմետեայ վկայիցն։

Օրհ. գձ. Զարիական մահ: Հրց. գկ. Զինուորութիւնք: Մնկ. աձ. Զինաւորն Քրիստոսի։ Ժմտ. Զօրական։ Ճշ. շրկ. գձ. Պայծառացիր։ Հմբ. գձ. Զպսակիչն սրբոց:

, , , , , , ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ