Գիտեմ, կարծիքս գրեմ, շատերը այստեղ նեղանալու են....

Պետք է պայքարել ամեն մի ունեցած հնարավորությունով, նաև կառավարության միջոցով` օրենքի միջոցով:
Բայց, չգիտեմ ինչի հետ է կապված, այսօր հայ մարդը այդքան էլ լավ չի ճանաչում, չի զգում իր եկեղեցին: Խոսքս ոչ միայն քրիստոնեական ուսմունքի մասին է` ոչ, այն ինչ եկեղեցին այօր այդ ուղղությամբ կարող է անել`անում է (ցավոք, հնարավորությունները շատ մեծ չէն): Բայց իմ մոտ տպավորություն է, որ եկեղեցին և ժողովուրդը մի հարթության վրա չեն: Դա գալիս է թե մարդկանցից, թե հոգևարականներից:
Բացատրեմ միտքս: Մարդիկ սիրում են կարծիք կազմել առանց երկար-բարակ մտածելու: Մարդիկ սիրոմ են տեսնել միայն "գործ" և չեն նայում թե այդ "գործ" անողը ով է և ինչ նպատակներ ունի: Մեր հոգևորականները շատ չեն պատմում և խոսում իրենց կատարած բոլոր գործերից և քայլերից, ի տարբերություն աղանդավորականների: Այդ պատճառով, Հայ Եկեղեցու առօրյա կյանքի մասին, նրա օգտակար գործունեության մասին մարդիկ գրեթե բան չգիտեն: Դրա հակառակ շատ լավ տեղեկացված են աղանդավորների "բարի և օգտակար" գործերից:

Դրան նաև մի բան է գումարվում: Հայ եկեղեցին նաև մեծ օրգանիզմ է, օրգանիզացյա է: Եւ հետևաբար ամեն բան այնտեղ իդեալական չի կարող լինել: Ամեն մի հոգևորական չէ, որ իդելական է, կամ ամեն մի երևույթ չէ, ոչ իդելական է: Եւ դա նորմալ և հասկանալի երևույթ է: Ուղղակի մեծ օրգանիզմ է եկեղեցին: Եւ մարդիկ միանգամից նկատում են թույլ կետերը, իսկ իրականությունը մնում է անհայտ մարդկանցից: Ինչից լավ օգտվում են աղանդավորները:

Կարծում եմ ամենակարևոր և առաջնային քայլը նա է այս իրականության մեջ, որ մարդիկ ճանաչեն Եկեղեցու Իրական դեմքը: Դրա համար պետք է արվի ամեն բան...
Ներողություն: Ինձ շատ ծանր էր այս ամենը հայերեն գրել: Մտքերս հայերեն արտահայտել և վախենում եմ, որ չկարողացա լիովին արտահայտվեմ: Հուսով եմ, որ հասկանալի եմ գրել?