Տիրոջից երկյուղ ունեցողների հոգին ապրելու է, քանզի նրանց hույսն իրենց փրկարարի վրա է։ Ով երկյուղում է Տիրոջից, նա ոչ մեկից երկյուղի կասկած չի ունենա, ոչ ոքից չի վախենա, քանզի նրա հոյսը Տերն է։ Ով երկյուղում է Տիրոջից, երանելի է նրա հոգին։ Ո՞ւմ է ապավինում նա, և ո՞վ է նրա նեցուկը։ Տիրոջ աչքն իր սիրելիների վրա է, Նա նրանց զորության պաշտպանն է, ուժի ամրությունն է, ապաստան է խորշակից և հովանի՝ միջօրեի տապից։ Պահպանություն է գայթակղությունից և ապահովություն գլորումից, վեհացնում է հոգին, լուսավորում աչքը, մարդկանց տալիս է բժշկություն, օրհնություն և կյանք։
Սիրաք, 30․ 13-19
Օրվա խոսք – Տիրոջից երկյուղը
Բաժին՝ ՕՐՎԱ ԽՈՍՔ
Հատկորոշիչներ՝ խոհեր, Տիրոջից երկյուղը

0 կարծիք