Հայոց Արշակունյաց Տրդատ արքան առաջինն էր աշխարհում, որ 301 թ. քրիստոնեությունը ընդունեց որպես երկրի պետական կրոն՝ դառնալով քրիստոնեության տարածման մեծագույն ջատագով Հայաստանում։ Նրա անվան կողքին պատմությունը հիշատակում է նաև Աշխեն թագուհուն և Խոսրովիդուխտ արքայաքրոջը։ Խոսրովիդուխտի շնորհիվ է, որ Խոր Վիրապի բանտարկությունից դուրս է գալիս սուրբ Գրիգոր Լուսավորիչը և Քրիստոսի լույսը տարածում հայոց աշխարհում։ Ինչպես վկայում է Ագաթանգեղոսը, իրենց արքայի հետ մեկտեղ արքունի երկու տիկնայք ընդառաջ են գալիս Կեսարիայից հայրենիք վերադարձող սուրբ Գրիգոր Լուսավորչին ու ձեռամբ առաջին քահանայապետի մկրտվում Արածանիի ջրերում։ Հետագայում հայոց արքան ու թագուհին և բարեպաշտ Խոսրովիդուխտը անձամբ մասնակցում են սուրբ Էջմիածնի կառուցմանը։
Տրդատ արքայի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտի տոնը Հայ Եկեղեցին նշում է միասնաբար՝ Հոգեգալստյան 4-րդ շաբաթ օրը։
0 կարծիք