Վարդավառի պահքի Ա. օր

Բաժին՝ Օրեր

Այսօր առաջարկում ենք ընթերցել.

Պայծառակերպության տոն կամ Վարդավառ,

Մի քանի խոսք Պայծառակերպության տոնի առիթով։


ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Պողոս Առաքյալի նամակը հռոմեացիներին, 11. 25-36

Եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ անգէտ լինէք այս խորհրդին, – որպէսզի դուք ձեզ իմաստունի տեղ չդնէք, – թէ կուրութիւն եկաւ Իսրայէլի մէկ մասի վրայ եւ կը տեւի, մինչեւ միւս ժողովուրդների ամբողջութիւնը փրկուի, եւ ապա ամբողջ Իսրայէլը կը փրկուի, ինչպէս գրուած էլ է. Սիոնից պիտի գայ Փրկիչը եւ Յակոբի սերնդից պիտի հեռացնի ամբարշտութիւնները. եւ այս կը լինի իմ ուխտը նրանց հետ, երբ կը վերացնեմ նրանց մեղքերը: Աւետարանիս համաձայն նրանք թշնամիներ են ձեր օգտի համար, բայց ընտրութեան տեսակէտից, սիրելիներ՝ իրենց հայրերի պատճառով, քանզի Աստծու պարգեւը եւ կոչը անդառնալի են. արդարեւ, ինչպէս դուք էլ մի ժամանակ անհնազանդ էիք Աստծուն եւ հիմա ողորմութիւն գտաք նրանց անհնազանդութեամբ, նոյնպէս եւ նրանք այժմ անհնազանդ եղան ձեր այդ ողորմութեան պատճառով, որպէսզի իրենք էլ իրենց հերթին ողորմութիւն գտնեն, քանի որ Աստուած բոլորին էլ արգելափակեց անհաւատութեան մէջ, որպէսզի բոլորին էլ ողորմի: Օ՜, խորութիւն Աստծու հարստութեան, իմաստութեան եւ գիտութեան: Ինչքա՜ն անքննելի են նրա դատաստանները, եւ անզննելի՝ նրա ճանապարհները: Արդարեւ, ո՞վ իմացաւ Տիրոջ միտքը, կամ ո՞վ խորհրդատու եղաւ նրան, կամ ո՞վ նրան փոխ տուեց, որ փոխարէնը առնի նրանից: Քանի որ նրանից, նրանով եւ նրա համար է ամէն բան: Նրան փա՜ռք յաւիտեանս: Ամէն:

Ավետարան ըստ Մատթեոսի, 14. 22-36

Եւ նա իսկոյն իր աշակերտներին ստիպեց նաւակ մտնել եւ առաջանալ դէպի միւս կողմը, մինչեւ որ ինքը ժողովրդի բազմութիւնն արձակի: Եւ երբ ժողովրդի բազմութիւնն արձակեց, առանձին լեռ բարձրացաւ աղօթելու համար: Եւ երբ երեկոյ եղաւ, այնտեղ էր, մենակ: Նաւակը ցամաքից մղոններով հեռացել էր՝ դէս ու դէն քշուելով ալիքներից, քանի որ քամին դիմացից էր: Եւ գիշերուայ ուշ ժամին Յիսուս եկաւ նրանց մօտ՝ քայլելով ծովի վրայ: Երբ աշակերտները նրան տեսան ծովի վրայ քայլելիս, տագնապահար եղան եւ ասացին. «Ինչ-որ ուրուական է». ու սարսափից աղաղակեցին: Յիսուս իսկոյն խօսեց նրանց հետ ու ասաց. «Սրտապնդուեցէ՛ք, ես եմ, մի՛ վախեցէք»: Պետրոսը նրան պատասխանեց ու ասաց. «Տէ՛ր, եթէ դու ես, հրամայի՛ր ինձ ջրի վրայով քեզ մօտ գալ»: Եւ նա ասաց՝ արի՛: Եւ Պետրոսը նաւակից իջնելով՝ քայլեց ջրի վրայով ու եկաւ Յիսուսի մօտ: Սակայն տեսնելով ուժգին քամին՝ վախեցաւ: Եւ երբ սկսեց սուզուել, աղաղակեց ու ասաց. «Տէ՛ր, փրկի՛ր ինձ»: Եւ իսկոյն Յիսուս երկարեց իր ձեռքը, բռնեց նրան ու ասաց. «Թերահաւա՛տ, ինչո՞ւ երկմտեցիր»: Եւ երբ նրանք նաւակ բարձրացան, քամին հանդարտուեց: Եւ նրանք, որ նաւակի մէջ էին, մօտեցան, երկրպագեցին նրան ու ասացին. «Արդարեւ Աստծու Որդին ես դու»: Եւ կտրել անցնելով՝ ցամաք ելան Գեննեսարէթում: Եւ երբ այդ տեղի մարդիկ նրան ճանաչեցին, մարդ ուղարկեցին ամբողջ գաւառով մէկ ու բոլոր հիւանդներին նրա մօտ բերեցին: Եւ աղաչում էին նրան, որ գոնէ միայն նրա զգեստի քղանցքներին դիպչեն. եւ նրանք, որ մի անգամ դիպան, բժշկուեցին:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

ԳՁ. Ա. օր Վարդավառի պահոց։

Օրհ. գձ. Զերծո զիս: Հրց. աձ. Զ. Բարեբանեալ ես ի յաւիտեան: Մնկ. գձ. Զքեզ բարեբանեն։ Ժմտ. Որ ի Հօրէ: Ճշ. շրկ. գձ. Քրիստոս Աստուած: Հմբ. գձ. Զօրհներգութիւնս եւ Պահապան:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Հինանց ԼԸ. օր

Հինանց 38-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Հինանց ԺԶ. օր

Հինանց 16-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Աշխարհամատրան (կանաչ) կիրակի

Եկեղեցական օրացույց․ Աշխարհամատրան (կանաչ) կիրակի, հինանց 3-րդ կիրակի: