Այսօր առաջարկում ենք ընթերցել.
Վարագա Սուրբ Խաչ,
Վարագա Սուրբ Խաչ (Հովսեփ ավագ քահանա Հակոբյանի քարոզներից),
Ներբող Աստվածընկալ Սուրբ Խաչին (Դավիթ Անհաղթ)։
Խաչակնքում,
Խաչին ապավինելու աղոթք։
Խաչ շատ տեսած մեր ժողովուրդը խաչով դրոշմեց իր կեանքը, բայց զայն խաչի մահուամբ չկնքեց: Խաչէն անդին, խաչի ճամբով, ան հաւատաց … ->ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ
(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)
Առակներ, 3. 18-26
Նա կենաց ծառ է բոլոր նրանց համար, ովքեր ապաւինում են նրան եւ վստահութեամբ յենւում նրա վրայ, ինչպէս Տիրոջ վրայ:
Աստուած իմաստութեամբ դրեց երկրի հիմքերը եւ իմացականութեամբ հաստատեց երկինքը, իր հանճարով անդունդներ բացեց, եւ ամպերն անձրեւներ տեղացին:
Որդեա՛կ, մի՛ անտեսիր, այլ պահի՛ր իմ խորհուրդներն ու իմաստութիւնը, որպէսզի ապրի քո հոգին, եւ դրանք քո պարանոցի վրայ զարդ լինեն, բուժում լինեն մարմնիդ համար եւ ոսկորներիդ համար՝ դարման: Եւ դու ապահով կգնաս քո բոլոր ճանապարհներով, ու ոտքդ չի սայթաքի: Եթէ նստես, աներկիւղ կլինես, եթէ քնես, քունդ անուշ կլինի, եւ չես երկնչի յանկարծահաս սարսափներից, ոչ էլ ամբարիշտների վերահաս յարձակումներից, որովհետեւ Տէրը կլինի քո բոլոր ճանապարհների վրայ եւ ոտքդ հաստատուն կպահի, որ չսայթաքես:
Եսայի մարգարե, 65. 22-25
Այլեւս նրանք չպիտի շինեն, որ ուրիշները բնակուեն, նրանք չպիտի տնկեն, որ ուրիշներն ուտեն: Իմ ժողովրդի օրերը կենաց ծառի օրերի չափ պիտի լինեն, նրանք երկար պիտի վայելեն իրենց ձեռքի գործերը: Իմ ընտրեալներն այլեւս զուր տեղը չպիտի չարչարուեն եւ անէծքի համար որդիներ չպիտի ծնեն, որովհետեւ նրանք իրենց զաւակների հետ միասին Աստծուց օրհնուած սերունդ են: Այնպէս պիտի լինի, որ դեռ նրանք ձայն չտուած՝ պիտի լսեմ նրանց, դեռ նրանք չխօսած՝ պիտի ասեմ, թէ՝ ի՞նչ էք ուզում: Այն ժամանակ գայլերն ու գառները միասին պիտի արածեն, եւ առիւծը, ինչպէս եզը, յարդ պիտի ուտի, օձը հող պիտի ուտի իբրեւ հաց: Մարդիկ չեն մեղանչելու եւ չեն վնասելու իմ սուրբ լերան վրայ»,- ասում է Տէրը:
Պողոս Առաքյալի նամակը գաղատացիներին, 6. 14-18
Սակայն քաւ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տէր Յիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհը խաչուած է ինձ համար, ես էլ՝ աշխարհի համար, որովհետեւ Յիսուս Քրիստոսով ո՛չ թլփատութիւնն է մի բան եւ ո՛չ էլ՝ անթլփատութիւնը, այլ՝ նոր արարած լինելը: Եւ թող խաղաղութիւն ու ողորմութիւն լինի բոլոր նրանց վրայ, որ ապրում են այս կանոնի համաձայն, ինչպէս նաեւ Աստծու Իսրայէլի վրայ: Այսուհետեւ թող ոչ ոք ինձ նեղութիւն չտայ, որովհետեւ ես իմ մարմնի մէջ եմ կրում Քրիստոսի չարչարանքները: Եղբայրնե՛ր, մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհը թող ձեր հոգու հետ լինի: Ամէն:
Ավետարան ըստ Մատթեոսի, 24. 30-36
Եւ ապա երկնքի վրայ մարդու Որդու նշանը պիտի երեւայ, ու այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն եւ պիտի տեսնեն մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով՝ զօրութեամբ եւ բազում փառքով: Եւ նա պիտի ուղարկի իր հրեշտակներին մեծ շեփորով, ու պիտի հաւաքեն նրա ընտրեալներին չորս կողմերից՝ երկնքի ծագերից մինչեւ միւս ծագերը: Թզենո՛ւց սովորեցէք առակը. որովհետեւ, երբ նրա ոստերը կակղեն, եւ տերեւը ցցուի, կիմանաք, որ ամառը մօտ է: Նոյնպէս եւ դուք՝ երբ այս բոլորը տեսնէք, իմացէ՛ք, թէ մօտ է Նա, դռների առաջ: Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերունդը չպիտի անցնի, մինչեւ որ այս ամէնը կատարուի: Երկինք եւ երկիր պիտի անցնեն, բայց իմ խօսքերը չպիտի անցնեն: Բայց այդ օրուայ եւ ժամուայ մասին ոչ ոք չգիտէ. ո՛չ երկնքի հրեշտակները եւ ո՛չ էլ Որդին, այլ՝ միայն Հայրը:
ՏՈՆԱՑՈՒՅՑ
† ԴԿ. Գ. կիր. զկնի Ս. Խաչին: Տօն է Վարագայ Սրբոյ Խաչի:
Ի տեղի Հանգստեան շարականի՝ Այսօր անճառ եւ Տարածեալ: Աւտրն. Խաչելութեան: Նորոգող: Երգ՝ Տրտմահաղորդ: Օրհ. ակ. Նշանաւ ամենայաղթ, իւր սարօքն (յատեանն)։ Քրզ. Ասասցուք: Ս. Աստուած՝ որ խաչեցար: Աւտրն., Նորաստեղծեալ: Քրզ. Ս. Խաչիւս, Կեցո, Աղթ. Պահպանեա: Ժմտ. Առաջի պատուական: Ճշ. շրկ. գձ. Քեզ Քրիստոսի: Սրբ. Ով է որպէս:
Յերեկոյին՝ Ս. Աստուած՝ որ խաչեցար։ Հմբ. գձ. Հրաշափառ տեսութիւն։ Քրզ. Սուրբ Խաչիւս, Կեցո, Աղթ. Պահպանեա։
0 կարծիք