Սուրբ Սահակի և սուրբ Մեսրոպի մասին

Ադամ քահանա ՄԱԿԱՐՅԱՆ
——————————————————————

Այս երկու մեծագույն սրբերի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ է Աստվածաշունչը թարգմանվել հայերեն նախ ասորերենից, ապա հետագայում թարգմանությունն ավելի է ճշգրտվել հունարեն բնագրերի համեմատությամբ: Եկեղեցին լուրջ քննությունից հետո հաստատել է Աստվածաշնչի կանոնը և Սուրբ Գրքի անաղարտությունը դարեդար պահելով՝ հասցրել է մինչև մեր օրերը: Այսօր, սակայն, որոշ աղանդներ ընդհանրապես աղավաղում են Աստվածաշնչի շատ նախադասություններ՝ իրենց հետևորդներին խաբելու համար: Օրինակ` Եհովայի վկաները իրենց հրատարակությամբ Աստվածաշնչում, այն իրենց սխալ վարդապետությանը հարմարեցնելու նպատակով, բազմաթիվ կոպիտ, միտումնավոր սխալներ են թույլ տվել և հատկապես փոփոխել են Ավետարանների այն բոլոր հատվածները, որոնցով շեշտվում կամ ակնարկվում է Քրիստոսի աստվածությունը։ Դեմ լինելով Սուրբ Հոգու աստվածությանը` նրանք նաև սրան վերաբերող հատվածներն են փոփոխել և շարունակում են «Սուրբ Հոգի»-ն գրել փոքրատառով, իսկ «սատանա» բառը միշտ գրում են մեծատառով։ Այս հանգամանքն արդեն որոշակի բան ասում է այդ աղանդավորների մասին։ Մինչդեռ Հայ Առաքելական Եկեղեցու թարգմանությունը` կատարված Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի ու նրանց աշակերտների կողմից, ողջ աշխարհում ճանաչված է որպես թարգմանությունների թագուհի:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Սուրբ Սահակ և սուրբ Մեսրոպ

Սուրբ Սահակ Պարթև Հայրապետը Ներսես Մեծ...