Ռամելասը († 157) նահատակվել է Տրայանոս կայսեր օրոք: Արևելք արշավանքի ժամանակ կայսրն իր զորքում հայտնաբերում է 11000 քրիստոնյաների, որոնց աքսորում է Փոքր Հայքի Մելիտինե քաղաքը: Պահակազորի հրամանատար Ռամելասը հանդիմանում է կայսրին անաստվածության և անարդարության համար ու բացահայտ հռչակում իր քրիստոնյա լինելը, ինչի համար էլ անմիջապես գլխատվում է:
Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Թեոդիտոն քահանայի, Զենոն, Մակար և Եվդոքսիոս զինվորների ու Ռամելասի հիշատակը տոնում է Խաչվերացի Զ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը:
0 կարծիք