Սուրբ Նիկողայոս Հայրապետը ծնվել է Փոքր Ասիայի Լիկիա գավառի Բաթարա քաղաքում (ներկայիս Անթալիայի մոտակայքում): Փոքր հասակից կորցնում է մեծահարուստ և բարեպաշտ ծնողներին և մեծանում իր քեռու՝ Նիկողայոս Երեց եպիսկոպոսի խնամքի ներքո: Ավետարանական պատգամը՝ «Վաճառիր ունեցվածքդ և բաժանիր աղքատներին» (հմմտ. Մտթ. ԺԹ 21), իր կյանքի նշանաբանն է դարձնում՝ իր խնամքը տարածելով աղքատների, հիվանդների, բանտարկյալների և որբերի վրա: Ժողովրդի կամքով դառնում է Զմյուռնիայի եպիսկոպոսը: Հալածանքների ընթացքում աքսորվում է, սակայն չի դադարում ամենուր Ավետարանը քարոզելուց: Խաղաղություն վերահաստատվելուն պես վերադառնում է իր աթոռը, մասնակցում 325 թ. Նիկիայի Տիեզերաժողովին: Մահացել է 326թ.: Ընդհանրական Եկեղեցու ամենասիրված սրբերից է` առավելաբար հայտնի Սանտա Կլաուս անվամբ:
Ամուսնությունը քեզ համար չի…
Ընդամենը մեկ ու կես տարի է, ինչ ամուսնացած եմ, բայց եկել եմ այն եզրակացության, որ ամուսնությունն ինձ համար չի:
Մինչ կհասցնեք ենթադրություններ անել, շարունակե՛ք կարդալ:
0 կարծիք