Սուրբ Մետրոփանոս Հայրապետը Պրոբիոս կայսեր եղբոր որդին էր: Իր ձեռնադրությունն ստացել է Բյուզանդիոնի Տիտոս եպիսկոպոսի կողմից` որպես եպիսկոպոս հաջորդելով նրան: Նա եղել է մեծ հավատքի և բարի համբավ ունեցող մի hայրապետ, որն իր հեղինակությամբ կարողացել է ազդել անգամ Կոստանդիանոս Մեծի վրա, որպեսզի նորակառույց մայրաքաղաքը լիներ Բյուզանդիոնի տեղում: Նույն կայսեր կողմից դարձել է Կ. Պոլսի առաջին եպիսկոպոսը: Ծերացած լինելու պատճառով նա չի կարողացել մասնակցել 325 թ. Նիկիայի տիեզերաժողովին` իր փոխարեն ուղղարկելով Աղեքսանդրին, որը հետագայում հաջորդեց նրան:
Վախճանվել է խաղաղ մահով 326 թ:
Հայ Առաքելական եկեղեցին Ս. Մետրոփանոս, Աղեքսանդրոս և Պողոս Խոստովանող Հայրապետների և սուրբ նոտարներ Մարկիանոսի և Մարտիրոնի հիշատակը տոնում է Ս. Խաչի Ը. կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը:
0 կարծիք