Սուրբ Ղևոնդյան քահանաներ

Բաժին՝ Սրբեր

Ավարայրի ճակատամարտում սրբացած հայոց քաջորդիների շարքում առանձնացվում են Ղևոնդյան քահանաները։ Տարիքով ավագագույնը Ղևոնդ Երեցն էր, ում անվան կողքին հայ պատմիչները հիշատակում են նաև Յովսեփ կաթողիկոսի, Սահակ եպիսկոպոս Ռշտունյացի, Բասենյաց Թաթիկ եպիսկոպոսի, Մուշե կամ Մուշեղ քահանայի, Արշեն երեցի, Սամվել քահանայի, Աբրահամ և Քաջաջն սարկավագների անունները։

Վարդանանց հերոսամարտից հետո պարսից Հազկերտ արքան վրեժխնդիր եղավ հայոց քաջերից։ Նրա հրամանով նահատակվեցին և հայոց քաջարի հոգևորականները՝ ստանալով մարտիրոսական պսակ։

Ղևոնդյան սրբերի հիշատակը Հայ Եկեղեցին նշում է Բուն Բարեկենդանին նախորդող երեքշաբթի օրը։

Հատկորոշիչներ՝ Ղևոնդյան, քահանաներ

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Այլ նյութեր

Սուրբ Փոկաս հայրապետ

Սուրբ Փոկաս հայրապետի մասին

Քրիստոսի 72 աշակերտները

Բացի 12 առաքյալներից Հիսուս ուներ նաև 72...

Սուրբ Սահակն ու սուրբ Համազասպ իշխանները

Սուրբ Սահակն ու սուրբ Համազասպն († 786)...