Կյուրեղ Ալեքսանդրացի հայրապետը Ալեքսանդրյան աստվածաբանական դպրոցի փայլուն ներկայացուցիչներից մեկն է: Ծնվել է 380 թ., եղբորորդին է Թեոփիլոս պատրիարքի, որին հաջորդել է 412 թ.: Կ. Պոլսի պատրիարք Նեստորի դեմ պայքարել է ուղղափառ դավանանքի համար, որի պատճառով էլ Թեոդորոս Բ. կայսրը 431 թ. Եփեսոսում հրավիրեց Տիեզերական ժողով: Ժողովի ընթացքում Նեստորը և իր ուսմունքը դատապարտվեցին:
Սուրբ Աթանաս և սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի հայրապետները Հայ Եկեղեցու տոնելի 12 համաքրիստոնեական մեծագույն վարդապետներից են, և նրանց հիշատակը տարվա մեջ տոնվում է նաև հոկտեմբերի վերջում՝ 12 վարդապետների շարքում:
0 կարծիք