Սուրբ Խաչի պահքի Ե. օր

Բաժին՝ Օրեր

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Պողոս Առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին, 10. 7-17

Իւրաքանչիւրին դիտեցէ՛ք ըստ արտաքին տեսքի. եթէ մէկն իր մէջ վստահ է, թէ ինքը Քրիստոսինն է, այս բանն էլ թող խորհի իր մտքում, թէ, ինչպէս ինքը Քրիստոսինն է, նոյնպէս եւ՝ մենք, որովհետեւ, եթէ նոյնիսկ աւելի պարծենամ մեր այն իշխանութեան համար, որը տուեց մեզ Տէրը ձեր շինութեան եւ ոչ թէ ձեզ կործանելու համար, ոչնչով չեմ ամաչելու, որպէսզի ձեր մէջ թղթերով ահ գցող մէկը չթուամ: Ասում են՝ այս թղթերը ծանր են ու խիստ, իսկ նրա մարմնի տեսքը տկար է, եւ խօսքը՝ արհամարհելի: Այդ ասողը թող իմանայ, թէ, ինչպիսին որ ենք հեռուից այդ թղթերի խօսքերով, նոյնպիսին կը լինենք նաեւ մօտիկից՝ գործերով. արդարեւ, չենք համարձակւում մենք մեզ համեմատել եւ հաւասարեցնել ոմանց, որոնք գովաբանում են իրենք իրենց, բայց չեն հասկանում, որ իրենցով են չափում իրենք իրենց եւ իրենցով են համեմատում իրենց: Իսկ մենք պարծենում ենք ոչ թէ չափից դուրս, այլ՝ ըստ չափի այն կանոնի, որը Աստուած մեզ բաժանեց, որպէսզի հասնենք մինչեւ ձեզ: Եւ մենք առաջ չենք գցում մեզ, որպէս թէ ձեզ մօտ հասած չլինէինք, քանզի Քրիստոսի Աւետարանով մենք առաջինը հասանք ձեզ մօտ: Եւ սահմանուած չափից դուրս չենք պարծենում ուրիշի աշխատանքով, այլ յոյս ունենք, որ ձեր հաւատի աճումով, ըստ մեր գործի չափի, առաւել կը մեծանանք ձեզնով՝ ձեզնից այն կողմ էլ աւետարանելու համար՝ առանց պարծենալու ուրիշի կատարած գործերով, բայց ով պարծենում է, թող Տիրոջո՛վ պարծենայ։

Ավետարան ըստ Մարկոսի, 9. 37-47

Յովհաննէսը պատասխանեց եւ ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մէկին, որը քո անունով դեւեր էր հանում, բայց մեզ հետ չէր շրջում, եւ արգելեցինք նրան»։ Եւ նա ասաց. «Արգելք մի՛ եղէք նրան, որովհետեւ չկայ մէկը, որ իմ անունով զօրաւոր գործեր անի ու կարողանայ ինձ հայհոյել, քանզի ով մեզ հակառակ չէ, նա մեր կողմն է։ Եւ ով որ ձեզ մի բաժակ ջուր խմեցնի յանուն այն բանի, որ դուք Քրիստոսինն էք, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չպիտի կորցնի։ Եւ ով որ ինձ հաւատացող այս փոքրիկներից մէկին գայթակղեցնի, նրա համար աւելի լաւ կը լինէր, եթէ նրա պարանոցից կախուած լինէր էշի մի երկանաքար, եւ ծով գցուէր։ Եւ եթէ քեզ գայթակղեցնում է քո ձեռքը, կտրիր դէ՛ն գցիր քեզնից, որովհետեւ քեզ համար աւելի լաւ է խեղուած մտնել յաւիտենական կեանքը, քան թէ երկու ձեռք ունենալ ու գնալ գեհեն, անշէջ կրակի մէջ։ Եւ եթէ քո ոտքն է գայթակղեցնում քեզ, կտրի՛ր, քեզնից դէ՛ն գցիր այն. լաւ է, որ դու կաղ մտնես յաւիտենական կեանքը, քան թէ երկու ոտք ունենաս ու գեհեն ընկնես։ Եւ եթէ քո աչքն է գայթակղեցնում քեզ, քաշիր հանի՛ր այն. լաւ է, որ դու մէկ աչքով մտնես Աստծու արքայութիւնը, քան թէ երկու աչք ունենաս ու ընկնես գեհեն, ուր նրանց որդը չի մեռնում, եւ կրակը չի հանգչում, որովհետեւ ամէն ինչ կրակով պիտի աղուի։ Աղը լաւ բան է. բայց եթէ աղը անհամանայ, ինչո՞վ պիտի համեմուի. արդ, դուք ձեր մէ՛ջ ունեցէք աղը եւ իրար հետ խաղաղութեա՛մբ ապրեցէք»։

ՏՈՆԱՑՈՒՅՑ

ԴԿ. Ե. օր Ս. Խաչի պահոց:

Օրհ. դկ. Քրիստոս Աստուած յոյս: Հրց. Հնգ. դկ. Յաւիտենից: Մնկ. Խաչի դկ. Խաչի քո Քրիստոս։ Ժմտ. Որ ըստ ամենայն։ Ճշ. շրկ. բկ. Որ յանէից։ Հմբ. դկ. Մտցեն աղօթք իմ Տէր:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Հինանց ԼԸ. օր

Հինանց 38-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Հինանց ԺԶ. օր

Հինանց 16-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Աշխարհամատրան (կանաչ) կիրակի

Եկեղեցական օրացույց․ Աշխարհամատրան (կանաչ) կիրակի, հինանց 3-րդ կիրակի: