Սուրբ Խաչի գյուտի տոն

Բաժին՝ Խաչի տոներ

Խաչ

Սուրբ Խաչի Գյուտը Քրիստոսի խաչափայտին նվիրված չորս տոներից է:

327 թ. բյուզանդական Կոստանդիանոս կայսեր մայրը՝ Հեղինեն, Տիրոջ խաչը գտնելու նպատակով այցելում է Երուսաղեմ: Հուդա անունով մի հրեա օգնում է կայսրուհուն գտնել Քրիստոսի խաչվելու վայրը՝ Գողգոթան, որտեղ որոնումների արդյունքում հայտնաբերվում է Հիսուսի և նրան խաչակից երկու ավազակների խաչերը: Տիրոջ խաչը ճանաչելու համար մի պատանու դիակ հերթով դնում են դրանց վրա, որոնցից մեկի վրա պատանին հարություն է առնում, և այդպես ճանաչվում է տերունական խաչը: Այդ հրաշքից հրեա Հուդան քրիստոնեություն է ընդունում և հետո դառնում է Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսը: Խաչափայտի գյուտից հետո Հեղինեն բարեզարդում է Երուսաղեմի սրբազան վայրերը, իսկ Գողգոթայում կառուցում Ս. Հարություն եկեղեցին, որտեղ հետագայում զետեղվում է Տիրոջ խաչափայտը:

Հայ Առաքելական Եկեղեցին Խաչի Գյուտի տոնը նշում է հոկտեմբերի 23-29-ը հանդիպող կիրակի օրը:

Հատկորոշիչներ՝ գյուտ, խաչ

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Այլ նյութեր

Սուրբ Խաչի երևման տոն

Ի յերկնից երեւեալ նշանն յաղթութեան այսօր,...

Սուրբ Խաչի գյուտի տոն

Սուրբ Խաչի Գյուտը Քրիստոսի խաչափայտին նվիրված...

Վարագա Սուրբ Խաչ

Քրիստոնեական բոլոր եկեղեցիները ամեն տարի մեծ...