Սուրբ Թեոդորոս զորավար

Բաժին՝ Սրբեր

Սուրբ Թեոդորոս զորավարը համաքրիստոնեական սուրբ է, որի հիշատակությունը Հայ եկեղեցին տոնում է Մեծ պահքի առաջին շաբաթ օրը։

Ըստ վարքագիրների ծնունդով Ամասիա քաղաքի Սարու գյուղից էր, քրիստոնյա բարեպաշտ ծնողների զավակ։

4-րդ դարի սկզբին Դիոկղետիանոսի հալածանքների ժամանակ, ապացուցելու համար կուռքերի հնարովի և կեղծ լինելը, գիշերով հրի է մատնում հեթանոսական Ռէա չաստվածուհու մեհյանը։ Այս արարքի համար բանտ է նետվում և մեծագույն չարչարանքներից հետո 306 թ. նահատակվում է՝ այրվելով կրակի վրա։

Սուրբ Թեոդորոս զորավարը հայտնի է նաև որպես «վիշապասպան», որ քաջությամբ ու հավատքով հաղթել է հսկա վիշապի։

Օտար եկեղեցիներում հայտնի է նաև «Դիռոն» անվամբ, որ հունարեն նշանակում է «նորեկ» զինվոր։

Հատկորոշիչներ՝ զորավար, Թեոդորոս

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Այլ նյութեր

Սուրբ Փոկաս հայրապետ

Սուրբ Փոկաս հայրապետի մասին

Քրիստոսի 72 աշակերտները

Բացի 12 առաքյալներից Հիսուս ուներ նաև 72...

Սուրբ Սահակն ու սուրբ Համազասպ իշխանները

Սուրբ Սահակն ու սուրբ Համազասպն († 786)...