Սուրբ Թեկղ

Բաժին՝ Սրբեր

Սուրբ Թեկղը (Ա. դար) ծնունդով Իկոնիայից է և շատերին քրիստոնեական հավատի բերելու համար կոչվել է «առաքելահավասար»: Նա 18 տարեկան հասակում, լսելով սբ Պողոս առաքյալի քարոզությունը, դարձի է գալիս և որոշում չամուսնանալ` իր ողջ կյանքը նվիրաբերելով Քրիստոսի խոսքի քարոզությանը: Թեկղի մայրը, զայրացած իր աղջկա որոշման վրա, գանահարում է նրան և ապա ցանկանում այրել նրան: Սակայն տեղացած հորդառատ անձրևը թույլ չի տալիս, որ կրակը ավելի բորբոքվի: Նա մեկնում է Պիսիդյան Անտիոք, որտեղ կրկին հարազատների պահանջով, նետվում է վայրի գազանների առաջ, որոնք սակայն ձեռք չեն տալիս նրան: Ի վերջո նա առանձնանում է Կիլիկիայի Սելևկիա քաղաքի մերձակայքի մի մենաստանում, ուր նվիրվում է Ավետարանի քարոզչությանը, հիվանդներ բժշկելուն և խնամելուն: Մահանում է խաղաղ մահվամբ, 90 տարեկանում:

Հայ Առաքելական եկեղեցին սբ կույսեր Թեկղի, Վառվառայի և Պեղիգեայի հիշատակը տոնում է Ս. Խաչի Դ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը:

Հատկորոշիչներ՝ Թեկղ

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

1 Comment

  1. Վերջապես մի տեղից այս անվան պատմությունը իմացա։ Կարծում եմ իմ անունն էլ այդ անվան ձևափոխված տարբերակն է։ Մերսի))))))))))

Այլ նյութեր

Սուրբ Փոկաս հայրապետ

Սուրբ Փոկաս հայրապետի մասին

Քրիստոսի 72 աշակերտները

Բացի 12 առաքյալներից Հիսուս ուներ նաև 72...

Սուրբ Սահակն ու սուրբ Համազասպ իշխանները

Սուրբ Սահակն ու սուրբ Համազասպն († 786)...