Սուրբ Եղիսե մարգարեի հիշատակի օր

Բաժին՝ Օրեր

Այսօր առաջարկում ենք ընթերցել.

Եղիսե մարգարե,

Բարեխոսություն։


ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Թագավորների Դ. գիրք, ԺԳ. 14-21

Եղիսէէն ծանր հիւանդացաւ, որից եւ մեռաւ: Իսրայէլի արքայ Յովասը մինչ այդ եկել էր նրա մօտ, լաց եղել նրա մօտ՝ ասելով. «Հա՜յր, հա՜յր, դու Իսրայէլի մարտակառքն էիր եւ նրա հեծելազօրը»: Եղիսէէն նրան ասել էր. «Ա՛ռ քո աղեղն ու նետերը»: Յովասն առել էր աղեղն ու նետերը, եւ Եղիսէէն Իսրայէլի արքային ասել էր. «Աղեղը ձեռքո՛վդ լարիր». եւ նա իր ձեռքով լարել էր աղեղը: Եղիսէէն իր ձեռքը դրել էր արքայի ձեռքին եւ ասել. «Բա՛ց արեւելեան կողմի պատուհանը»: Նա բացել էր, եւ Եղիսէէն ասել էր. «Արձակի՛ր»: Երբ նա արձակել էր, Եղիսէէն ասել էր. «Սա Տիրոջ փրկութեան նետն է, ասորիների դէմ փրկութեան նետը: Դու ասորիներին պիտի հարուածես Ափեկում, մինչեւ որ իսպառ բնաջնջես նրանց»: Եղիսէէն աւելացրել էր. «Նետեր վերցրո՛ւ»: Երբ Յովասը նետերը վերցրել էր, Եղիսէէն ասել էր Իսրայէլի արքային. «Արձակի՛ր եւ խփի՛ր գետնին»: Արքան երեք նետ էր խփել գետնին ու կանգ առել: Աստծու մարդը բարկացել էր նրա վրայ՝ ասելով. «Եթէ հինգ կամ վեց անգամ հարուածէիր, ասորիներին իսպառ ոչնչացրած կը լինէիր: Արդ, միայն երեք անգամ կը հարուածես ասորիներին»: Մեռաւ Եղիսէէն, եւ նրան թաղեցին: Հետեւեալ տարին Մովաբի կողոպտիչ զօրքը յարձակուեց երկրի վրայ: Այդ ժամանակ մի մարդու էին թաղում: Երբ թաղողները տեսան Մովաբի կողոպտիչ զօրքին, այդ մեռած մարդուն շտապ գցեցին գերեզմանը: Այդ մեռած մարդու դիակը Եղիսէէի ոսկորներին դիպչելուն պէս հանգուցեալը կենդանացաւ ու կանգնեց իր ոտքերի վրայ:

Պողոս Առաքյալի առաջին նամակը կորնթացիներին, Բ. 6-10

Իմաստութիւնը քարոզում ենք հոգեպէս կատարեալներին, իմաստութիւն, որ այս աշխարհինը չէ, ոչ էլ այս աշխարհի՝ կործանման սահմանուած իշխանների իմաստութիւնը, այլ քարոզում ենք Աստծու խորհրդաւոր, թաքուն իմաստութիւնը, որը ծածկուած է մարդկանցից եւ որն Աստուած սահմանել էր մեր փառքի համար նախքան յաւիտեանները. եւ այս աշխարհի իշխաններից ոչ մէկը չճանաչեց այն. որովհետեւ, եթէ ճանաչուած լինէր, արդարեւ փառքի Տիրոջը չէին խաչի. այլ, ինչպէս գրուած էլ է. Ինչ որ աչքը չտեսաւ, եւ ականջը չլսեց, եւ մարդու սիրտը չընկաւ, Աստուած այն պատրաստեց իր սիրելիների համար: Բայց Աստուած մեզ յայտնեց այն իր Հոգով. որովհետեւ Հոգին քննում է ամէն ինչ, նոյնիսկ՝ Աստծու խորունկ ծրագրերը:

Ավետարան ըստ Ղուկասի, Դ. 25-30

Արդարեւ, ասում եմ ձեզ, որ Եղիայի օրով Իսրայէլում բազում այրիներ կային, երբ երկինքը փակուեց երեք տարի ու վեց ամիս, եւ ամբողջ երկրի վրայ մեծ սով եղաւ: Սակայն նրանցից ոչ մէկի մօտ Եղիան չուղարկուեց, այլ միայն՝ մի այրի կնոջ՝ սիդոնացիների Սարեփթա քաղաքում: Նաեւ՝ Իսրայէլում Եղիսէ մարգարէի օրով բազում բորոտներ կային, եւ սակայն նրանցից ոչ մէկը չմաքրուեց, այլ միայն՝ Նէեման ասորին»: Երբ այս լսեցին, ժողովարանում բոլորը լցուեցին բարկութեամբ. եւ վեր կենալով՝ նրան քաղաքից դուրս հանեցին ու տարան մինչեւ դարաւանդը այն լերան, որի վրայ շինուած էր իրենց քաղաքը, որպէսզի նրան գահավէժ անեն: Իսկ նա, անցնելով նրանց միջով, գնաց:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

ԱՁ. Սրբոյն Եղիսէի մարգարէին։

Օրհ. ակ. Որ զաստուածային: Հրց. դձ. Որ ընդ հողեղէն։ Մեծ. դձ. Որ ի բարձրութիւնս։ Մնկ. դկ. Այսօր ցնծայ: Ժմտ. Տէր որ հիմնեցուցեր: Ճշ. շրկ. աձ. Ճառագայթ: Հմբ. դձ. Որ զյառաջագոյն:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Հինանց ԼԸ. օր

Հինանց 38-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Հինանց ԺԶ. օր

Հինանց 16-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Աշխարհամատրան (կանաչ) կիրակի

Եկեղեցական օրացույց․ Աշխարհամատրան (կանաչ) կիրակի, հինանց 3-րդ կիրակի: