Սուրբ Արտեմիոս

Բաժին՝ Սրբեր

Սբ Արտեմիոսը († 362/3) դեռևս Կոստանդիանոս Մեծի օրոք արդեն երիտասարդ տարիքից առաքինի զորական էր կայսերական բանակում՝ բարձրանալով մինչև պատվիրակի աստիճանի: Նույն հավատարմությամբ նա՝ որպես Եգիպտոսի բանակի ընդհանուր հրամանատար, ծառայում է հաջորդ կայսեր իշխանության ժամանակ: Հետագայում, երբ Հուլիանոս Ուրացող կայսրը պարսկական արշավանքի ժամանակ Անտիոքում դատում է երկու երեցների՝ Եվգենիոսին ու Մակարին, Արտեմիոսը համարձակվում է համաժողովրդական կերպով մեղադրել նրան դաժանության և անպատվության մեջ, ինչի համար չարչարանքների է ենթարկվում և գլխատվում:

Սրբի մահից հետո նրա մասունքները տեղափոխվում են Կ. Պոլիս և ամփոփվում Ս. Հովհաննես Կարապետի եկեղեցում, իսկ այսօր այդ մասունքների մի մասը պահպանվում է Աթոսում՝ Ս. Պանտելեմոնի վանքում:

Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Ս. Խարեթյանների, սուրբ վկաներ Արտեմիոսի, Քրիստափորի, և երկու կանանց` Կալինիկեի և Ակյուլինեի հիշատակը նշում է Խաչվերացի Զ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը:

Հատկորոշիչներ՝ Արտեմիոս, սուրբ

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Այլ նյութեր

Սուրբ Փոկաս հայրապետ

Սուրբ Փոկաս հայրապետի մասին

Քրիստոսի 72 աշակերտները

Բացի 12 առաքյալներից Հիսուս ուներ նաև 72...

Սուրբ Սահակն ու սուրբ Համազասպ իշխանները

Սուրբ Սահակն ու սուրբ Համազասպն († 786)...