ՍՈՒՐԲ ԱՏՈՄՅԱՆ ԶՈՐԱՎԱՐՆԵՐ
Առաջին ատոմյան նահատակներ († 449)
Ատոմյանները նահատակվել են պարսկաստանի Հազկերտ թագավորի կողմից:
Հայկական երկու զորագնդեր, շուրջ հազար հոգի, Ատոմ Գնունու և Մանաճիհր Ռշտունու գլխավորությամբ ծառայում էին պարսկական բանակում: Քրիստոնեության դեմ սկսված հալածանքների պատճառով նրանք թողնում են բանակը և հեռանում Պարսկաստանից: Նրանց ետևից պարսկական զորագունդ է ուղարկվում, որը նրանց է հասնում Անձևացյաց գավառում: Նախապես տեսիլքով զգուշացված լինելով իրենց համար պատրաստված նահատակության պսակի մասին, առանց դիմադրություն ցույց տալու նահատակվում են: Նրանց է միանում մի պարսիկ զինվոր, որին ևս նահատակում են:
Հավելյալ առաջարկում ենք կարդալ նաև.
ԱՏՈՄԵԱՆ ՆԱՀԱՏԱԿՆԵՐ (Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյան): ----------------------------------
Երկրորդ ատոմյան նահատակներ († 853)
Ատոմ Անձևացու գլխավորությամբ 150 իշխանազուններ քրիստոնեությունն ուրանալու և մուսուլմանությունն ընդունելու առաջարկին պատասխանում են. «Մենք չենք կարող փոխել լույսը խավարի հետ»: Նահատակվում են Հայաստանում արաբ ոստիկանի կողմից:
Հովհաննես Դ Ովայեցի կաթողիկոսը (833-855) նրանց հիշատակության օր է սահմանում:
0 կարծիք