Պահք

Բաժին՝ Օրեր

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Պողոս Առաքյալի նամակը հռոմեացիներին, 7. 1-11

Կամ թէ չգիտէ՞ք, եղբայրնե՛ր, – որովհետեւ օրէնքին գիտակ մարդկանց եմ ասում, – որ օրէնքը տիրում է մարդուն այնքան ժամանակ, քանի նա կենդանի է. ինչպէս որ ամուսնացած կինը օրէնքով կապուած է իր մարդուն, քանի դեռ սա կենդանի է. իսկ եթէ մարդը մեռնի, իր մարդուն կապող օրէնքից արձակուած է: Ապա ուրեմն, մինչ մարդը կենդանի է, շուն կը կոչուի, եթէ ուրիշ մարդու կին լինի. իսկ եթէ մարդը մեռնի, ազատ է այդ օրէնքից եւ շուն չի համարուի, եթէ ուրիշ մարդու կին լինի: Այսպէս էլ դուք, եղբայրնե՛ր, օրէնքի հանդէպ մեռած էք Քրիստոսի մարմնով, որպէսզի լինէք ուրիշինը, նրանը, որ մեռելներից յարութիւն է առել, որպէսզի պտղաբեր լինենք Աստծու համար, քանզի, մինչ մարմնական ցանկու թիւնների համեմատ էինք ապրում, մեղքի կրքերը, որ օրէնքից մղում էին ստանում, զօրանում էին մեր մարմնի անդամների մէջ՝ մեզ առաջնորդելու համար մահուան: Բայց այժմ բեռնաթափուեցինք օրէնքից, քանզի մեռա՛նք այն բանի նկատմամբ, որով բռնուած էինք, որպէսզի ծառայենք Հոգու նորոգութեամբ եւ ո՛չ գրուածքի հնութեամբ: Իսկ արդ, ի՞նչ ասենք. օրէնքը մե՞ղք է: Քա՛ւ լիցի. բայց մեղքը չէի ճանաչի այլ կերպ, քան օրէնքով. եւ ցանկութիւնը չէի ճանաչի, եթէ օրէնքը ասած չլինէր՝ մի՛ ցանկացիր: Մեղքը պատուիրանով առիթ գտաւ եւ իմ մէջ առաջ բերեց ամենայն ցանկութիւն, որովհետեւ առանց օրէնքի մեղքը մեռած է: Կար ժամանակ, որ ես էլ առանց օրէնքի կենդանի էի, բայց, երբ պատուիրանն ինձ հասաւ, մեղքը կենդանացաւ, եւ ես մեռայ. եւ նոյն այն պատուիրանը, որ կեանքի համար էր, իմ մահուան պատճառ եղաւ, որովհետեւ մեղքը պատուիրանով առիթ գտաւ, խաբեց ինձ, դրանով էլ սպանեց:

Ավետարան ըստ Մատթեոսի, 12. 9-15

Յիսուս այստեղից մեկնելով՝ եկաւ նրանց ժողովարանը: Այնտեղ կար մի մարդ, որի ձեռքը գօսացած էր: Յիսուսին հարցրին ու ասացին. «Շաբաթ օրը թոյլատրելի՞ է բժշկել». որպէսզի նրան ամբաստանեն: Եւ նա ասաց նրանց. «Ո՞վ է ձեզնից այն մարդը, որ մի ոչխար ունենայ, եւ դա շաբաթ օրն ընկնի փոսի մէջ, միթէ չի՞ բռնի ու վեր հանի այն: Իսկ արդ, մարդը ոչխարից որքա՜ն եւս առաւել է. ապա ուրեմն, պէտք է շաբաթ օրը բարիք գործել»: Այն ժամանակ մարդուն ասաց՝ ձեռքդ երկարի՛ր. եւ նա երկարեց. եւ առողջացաւ գօսացած ձեռքը, ինչպէս միւսը: Իսկ փարիսեցիները դուրս գալով՝ նրա դէմ խորհուրդ արին, թէ ինչպէս կորստեան մատնեն նրան: Երբ Յիսուս այդ իմացաւ, այդտեղից մեկնեց: Նրա յետեւից գնաց շատ ժողովուրդ, եւ նա բոլորին բժշկեց:

Պողոս Առաքյալի առաջին նամակը կորնթացիներին, 1. 10-18

Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունով, որ բոլորդ էլ նոյն խօսքը ունենաք. եւ ձեր մէջ բաժանումներ չլինեն. քանզի հաստատ էիք նոյն մտքի եւ նոյն մտածման մէջ: Եղբայրնե՛ր, ձեր մասին Քղուէի տնեցիներից ինձ տեղեկացուեց, թէ հակառակութիւններ կան ձեր մէջ: Եւ արդ, ասում եմ. ձեզնից իւրաքանչիւրն ասում է՝ ես Պօղոսեան եմ, եւ միւսը, թէ՝ ես Ապողոսեան, եւ միւսը, թէ՝ ես՝ Կեփասեան, եւ միւսը թէ՝ ես՝ Քրիստոսեան, իսկ արդ, միթէ բաժանուա՞ծ է Քրիստոս. միթէ Պօղո՞սը խաչուեց ձեզ համար. կամ՝ Պօղոսի՞ անունով մկրտուեցիք: Գոհութիւն եմ յայտնում իմ Աստծուն, որ ձեզնից ոչ ոքի չմկրտեցի, այլ միայն՝ Կրիսպոսին եւ Գայիոսին, որպէսզի ոչ ոք չասի, թէ իմ անունով էք մկրտուել: Ստեփանոսի ընտանիքն էլ մկրտեցի: Չգիտեմ ամենեւին ուրիշ մէկին, որ մկրտած լինեմ: Քանզի Քրիստոս ինձ չուղարկեց մկրտելու, այլ՝ աւետարանելու, ոչ թէ խօսքերի ճարտարութեամբ, որպէսզի Քրիստոսի խաչը ընդունայն չլինի, որովհետեւ կորստեան մատնուածների համար խաչի քարոզութիւնը յիմարութիւն է, իսկ մեզ՝ փրկուածներիս համար՝ Աստծու զօրութիւն:

Ավետարան ըստ Մատթեոսի, 18. 2-9

Եւ Յիսուս իր մօտ կանչեց մի մանուկ, կանգնեցրեց նրան նրանց մէջ ու ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթէ չդառնաք ու չլինէք մանուկների պէս, երկնքի արքայութիւնը չէք մտնի: Արդ, ով իր անձը խոնարհեցնում է ինչպէս այս մանուկը, երկնքի արքայութեան մէջ նա՛ է մեծ: Եւ ով որ իմ անունով մի այսպիսի մանուկ ընդունելու լինի, ի՛նձ կ՚ընդունի: Եւ ով որ ինձ հաւատացող այս փոքրիկներից մէկին գայթակղեցնի, նրա համար լաւ կը լինի, որ նրա պարանոցից էշի երկանաքար կախուի, եւ նա սուզուի ծովի խորքը: Վա՜յ աշխարհին՝ գայթակղութիւնների պատճառով. գայթակղութիւններ պէտք է որ գան, բայց վա՜յ այն մարդուն, որի միջոցով կը գայ գայթակղութիւնը: Եթէ քո ձեռքը կամ ոտքը քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր այն եւ դէ՛ն գցիր քեզնից. լաւ է, որ դու մէկ ձեռքով կամ կաղ մտնես կեանք, քան երկու ձեռք ու երկու ոտք ունենաս եւ յաւիտենական կրակի մէջ ընկնես: Եւ եթէ քո աչքն է գայթակղեցնում քեզ, հանի՛ր այն եւ դէ՛ն գցիր քեզնից. լաւ է, որ դու միականի մտնես կեանք, քան երկու աչք ունենաս եւ ընկնես գեհենի կրակը:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

ԴԿ. Պահք:

Օրհ. Ապշ. դկ. Քրիստոս Աստուած յոյս: Հրց. դկ. Յաւիտենից Աստուած: Մնկ. Խաչի դկ. Խաչի քո Քրիստոս։ Ժմտ. Որ ըստ ամենայն։ Ճշ. շրկ. դկ. Որ անսկիզբն։ Հմբ. դկ. Մտցեն աղօթք իմ:

Նախատօնակ: Շրկ. գձ. Երանելի սուրբ առաքեալք, իւր սարօքն: Ս. Ճգնաւորօքն: Աղթ. Որ ընտրեցեր:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Հինանց ԼԸ. օր

Հինանց 38-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Հինանց ԺԶ. օր

Հինանց 16-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Աշխարհամատրան (կանաչ) կիրակի

Եկեղեցական օրացույց․ Աշխարհամատրան (կանաչ) կիրակի, հինանց 3-րդ կիրակի: