Պահք

Բաժին՝ Օրեր

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Պողոս Առաքյալի նամակը հռոմայեցիներին, Թ. 17-27

Քանզի գրուածքն ասում է Փարաւոնին, թէ՝ Նրա համար քեզ գրգռեցի, որպէսզի ցոյց տամ իմ զօրութիւնը քեզնով, եւ իմ անունը հռչակուի ամբողջ երկրով մէկ: Ապա ուրեմն, ողորմում է՝ ում ուզում է, եւ կարծրացնում է սիրտը նրա՝ ում ուզում է: Իսկ արդ, կ՚ասես, թէ՝ էլ ինչո՞ւ է մեղադրում, քանի որ նրա կամքին ոչ ոք չի հակառակում: Արդ, դու ո՞վ ես, ո՛վ մարդ, որ հակառակում ես Աստծուն. միթէ ստեղծուածը կ՚ասի՞ իր ստեղծողին, թէ՝ ինչո՞ւ այդպէս ստեղծեցիր ինձ. բրուտը իշխանութիւն չունի՞ կաւի վրայ նոյն զանգուածից անօթ շինելու, մէկը՝ պատուական, իսկ միւսը՝ հասարակ: Եթէ Աստուած ուզենար բարկութիւնը ցոյց տալ եւ յայտնի դարձնել իր զօրութիւնը, նա, որ համբերեց մեծ համբերատարութեամբ կորստեան համար պատրաստուած բարկութեան առարկայ անօթների հանդէպ, որպէսզի յայտնի դարձնի իր փառքի հարստութիւնը ողորմութեան արժանացած անօթների վրայ, որոնց պատրաստեց փառքի համար, եւ որոնց՝ մեզ, կանչեց ոչ միայն հրեաների միջից, այլ նաեւ՝ հեթանոսների… Ինչպէս եւ ասում է Օսէի գրքում: Նրան, որ իմ ժողովուրդը չէր, ինձ ժողովուրդ պիտի կոչեմ, եւ չսիրուածը՝ սիրեցեալ. եւ այնպէս պիտի լինի, որ այն տեղում, որտեղ ասուեց նրանց, թէ՝ դուք իմ ժողովուրդը չէք, այդ նոյն տեղում նրանք կենդանի Աստծու որդիներ պիտի կոչուեն: Եսային աղաղակում է Իսրայէլի մասին, թէ՝ Եթէ Իսրայէլի որդիների թիւը լինի ինչպէս ծովի աւազը, մի փոքր թուով մնացորդ պիտի մնայ նրանցից:

Ավետարան ըստ Մատթեոսի, ԺԳ. 16-23

Բայց երանի՜ է ձեր աչքերին, որ տեսնում են, ու ձեր ականջներին, որ լսում են: Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ շատ մարգարէներ ու արդարներ ցանկացան տեսնել, ինչ որ դուք տեսնում էք, բայց չտեսան, եւ լսել՝ ինչ որ դուք լսում էք, բայց չլսեցին: Եւ արդ, լսեցէ՛ք դուք սերմնացանի առակը. ամէն մէկից, ով լսում է արքայութեան խօսքը եւ չի հասկանում, չարը գալիս է եւ յափշտակում նրա սրտում սերմանուածը. դա այն է, որ ճանապարհի եզերքին սերմանուեց: Եւ որ ապառաժի վրայ սերմանուեց, այն է, որ երբ լսում է խօսքը, իսկոյն ուրախութեամբ էլ ընդունում է այն: Բայց քանի որ ինքն իր մէջ արմատներ չունի, այլ մի որոշ ժամանակի համար է հաւատում, երբ խօսքի համար նեղութիւն եւ հալածանքներ լինեն, իսկոյն սայթաքում ընկնում է: Իսկ որ փշերի մէջ սերմանուեց, այն է, որ լսում է խօսքը, բայց աշխարհիս հոգսերը եւ հարստութեան պատրանքները խեղդում են խօսքը, եւ սա լինում է անպտուղ: Իսկ որ լաւ հողի մէջ սերմանուեց, այն է, որ երբ լսում է խօսքը եւ հասկանում, պտուղ է տալիս. կայ որ մէկի դիմաց՝ հարիւր, կայ որ մէկի դիմաց՝ վաթսուն եւ կայ որ մէկի դիմաց՝ երեսուն»:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

ԲՁ. Պահք։

Օրհ. բձ. Դարձո զցասումն: Հրց. Հնգ. գձ. Օրհնեմք զքեզ: Մնկ. Խաչի բձ. Ապաւինեցաք: Ժմտ. Որ ըստ ամենայն: Ճշ. շրկ. դկ. Որ անսկիզբն։ Հմբ. բձ. Համբառնալով:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Հինանց ԼԸ. օր

Հինանց 38-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Հինանց ԺԶ. օր

Հինանց 16-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Աշխարհամատրան (կանաչ) կիրակի

Եկեղեցական օրացույց․ Աշխարհամատրան (կանաչ) կիրակի, հինանց 3-րդ կիրակի: