Պահոց հանդուրժողականություն

Բաժին՝ Պահքի օրեր
Ադամ քահանա Մակարյան
 

Պահքի հետ կապված մեր կենցաղում երբեմն տարբեր խնդիրներ են առաջանում, և շատերը չեն կարողանում կողմնորոշվել, թե ինչպես վարվեն։ Օրինակ` երբ պահքի մեջ ենք, և հյուր է տուն գալիս, արդյո՞ք կարող ենք նրան սեղանակից լինել և ուտել պահքին ոչ հատուկ կերակուրներ։ Կամ երբ Ամանորին, որ Ծննդյան պահքի շրջանում է լինում, գնում ենք մարդկանց տները և շնորհավորում Նոր Տարին, ու մեզ հյուրասիրում են, կարո՞ղ ենք արդյոք պահքի պատճառով մերժել հյուրասիրությունը։ Այսպիսի խնդրիների քրիստոնյաները բախվել են դեռևս քրիստոնեության վաղ շրջաններում։ Այդ իսկ պատճառով գումարված եկեղեցական ժողովները փորձել են նաև պատասխան տալ այսպիսի հարցերի։ Օրինակ` 6-րդ դարում` 554 թվականին, գումարված Դվինի երկրորդ եկեղեցական ժողովն անդրադարձել է նաև նման հարցերի և իր 29-րդ կանոնով հրահանգել. «Ոչ ոք չհամարձակվի քառասնորդական կամ Առաջավորաց պահքը լուծել հյուրերի պատճառով», այսինքն` այս կանոնի հստակ արգելքը վերաբերում է Առաջավորաց պահքին և Մեծ Պահքին։ Սակայն երբեմն պատահում է, որ մեզ հյուրասիրող մարդիկ մեծ խանդավառությամբ են սպասել մեզ կամ էլ գիտենք, որ նյութական սուղ միջոցներով ինչ-որ տեղից որևէ բան են ճարել, հյուրասիրություն կազմակերպել։ Ինչպե՞ս վարվենք նման դեպքերում, քանի որ այսպիսի հանգամանքում չուտելը, մեկ մեղքից հեռացնելով, միևնույն ժամանակ երկու մեղք է բերում. նախ` բոլորի առջև հայտարարում ենք մեր պահեցողությունը, ինչը խստիվ արգելեց Քրիստոս (Մատթ. 5.17-18), և երկրորդ` վիրավորում ենք դիմացինին` մերժելով հյուրասիրությունը։ Այսպիսի առանձնահատուկ դեպքերը ցույց են տալիս, որ մենք միշտ պետք է հավատարիմ մնանք օրենքի ոգուն և ոչ թե կառչած լինենք օրենքի տառից, քանզի «օրենքը, որ գիր է, սպանում է, իսկ հոգին` կենդանացնում» (Բ. Կորնթ. 3. 6): Սակայն եթե բոլոր մարդիկ ճշմարիտ քրիստոնեական կյանք վարեին, հետևեին Եկեղեցու կարգած բոլոր կանոններին, ապա այսպիսի խնդիրներ շատ քիչ կլինեին։

[hr]

Աղբյուրը՝ Ադամ քահանա Մակարյան, «Քրիստոնեության իսկությունը» (գիտելիքներ հավատացյալներին), Ս․ Էջմիածին, 2011, էջ 157։[divider]

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Դատավորի կիրակի

Ավետարանական Անիրավ դատավորի առակի համառոտ բացատրություն։ Առակը հարատև աղոթքի հորդոր է հնչեցնում։ Հեղինակ՝ Ադամ քահանա Մակարյան, «Քրիստոնեության իսկությունը» գրքից։

Եղիական պահք

Հայ Եկեղեցու կողմից սահմանված չորս եղանակի...

Գալստյան կիրակի

Զ. Գալստյան կիրակի   ՔՐԻՍՏՈՍԻ ԵՐԿՐՈՐԴ...