Այսօր Ծիրանի ՀԿ-ի «Մշակութային մարտահրավերներ. թվային նոր աշխարհ» խորագրով դպրոցում մոտ մեկ ժամվա ընթացքում փորձեցինք ներկայացնել համացանցում հոգևոր անվտանգությանն առնչվող խնդիրները։ Անդրադարձանք հիշողությունը պահպանելու և փոխանցելու ձևերին, ներկա մաս-մեդիայի որոշ խնդիրներին, տեղեկատվական վազքին հետևելու խաբկանքին։ Կարևորեցինք առաջնահերթորեն սեփական արժեքներին տեղյակ լինելը որպես հոգևոր անվտանգության լավագույն տարբերակներից մեկը։
Ի մասնավորի անդրադարձանք ԼՈՒՍԱՄՈՒՏԻՆ, կայքի գործունեությանը, կառուցվածքին։ Անդրադարձանք նաև կայքի նոր փոփոխություններին, նաև նրան, որ առաջին անգամ հայկական համացանցային իրականության մեջ փորձ է կատարվում ստեղծել մի համակարգ, որտեղ հնարավորություն կլինի կիրառել օնլայն բաժանորդագրության համակարգ՝ նպատակ ունենալով փոխհատուցել կայքի հեղինակներին իրենց աշխատանքների համար։
Այս առիթի համար մեր հատուկ շնորհակալությունները Նարեկ Վան Աշուղաթոյանին։
0 կարծիք