ՃԱՇՈՑ – Այսինքն` ճաշի ժամին՝ կեսօրին, ընթերցելու գիրք։
Հայ Եկեղեցու Ճաշոց գրքում կան ոչ միայն օրվա տվյալ հատվածի ընթացքում կատարվող արարողությունների, այսինքն՝ սուրբ Պատարագի և Ճաշու ժամերգությունների աստվածաշնչյան ընթերցվածները, այլ նաև ըստ յուրաքանչյուր ծիսական օրվա ողջ ընթացքում կարդացվող սուրբգրային ընթերցվածներն ու մեծ աղոթքները:
Ճաշոցները միշտ հրատարակվել են հաստ թղթով, խոշոր գրով, ծավալով, դրա համար ճաշոցները միշտ իբրև հաստափոր գրքերի կամ իրերի օրինակ են հիշվում:
Պարունակությունները կարդացվում են հատորը գրակալի վրա դնելով։ Միայն սուրբ Պատարագի ավետարանները կարդացվում են ոչ թե Ճաշոցից, այլ «Ճաշու Ավետարանից»:
0 կարծիք