«Լսեցե՛ք, ունկնդի՛ր եղեք և մի՛ հպարտացե՛ք, քանզի Տերը խոսեց»
(Երեմ.ԺԳ 15):
———————————————————
Աստծո խոսքին հնազանդվել ցանկացողներին ու բարի պտուղ տվողներին ուղեկցում են հետևյալ հատկությունները՝ հեծեծանք, խոնարհ հայացք, աղոթք, լռություն, մի տեղում մնալ, ցավագին լաց, սրտացավություն բարեպաշտ լինելու համար, և գործերը՝ հսկում, պահք, ժուժկալություն, հեզություն, մեծահոգություն, հարատև աղոթք, Սուրբ Գրքի սերտում, հավատք, խոնարհություն, եղբայրասիրություն, հնազանդություն, աշխատանք, չարչարանք, սեր, բարություն, ազնվություն, և բովանդակ լույսը, որ է Աստված։
Կյանքի պտուղներ չտվողներին ուղեկցում են հետևյալ հատկությունները՝ հուսահատություն, մեծամտություն, թափառիկ հայացք, մտացրություն, տրտունջ, անհասկացողություն, և գործերը` շատակերություն, բարկություն, դյուրագրգռություն, բամբասասիրություն, ամբարտավանություն, անտեղի խոսասիրություն, անհավատություն, անկայունություն, մոռացկոտություն, հուզմունք, շփոթություն, ագահություն, արծաթասիրություն, նախանձ, խարդախություն, արհամարհանք, դատարկախոսություն, անտեղի ծիծաղ, քմահաճություն և բովանդակ խավարը, որ է սատանան (ս. Մակար Եգիպտացի)։
0 կարծիք