Հայոց պատմությունը օգոստոսի 18-ին

1826 թվականի օգոստոսի 18-ին հրդեհի զոհ գնաց Կ. Պոլսի Գում-Գափու թաղամասում գտնվող հայոց մայր եկեղեցին, ոչնչացան նաև շատ արժեքավոր ձեռագրեր ու փաստաթղթեր:

1876 թվականի օգոստոսի 18-ին Ալեքսանդրապոլում ծնվեց հայ բանաստեղծուհի Շուշանիկ Կուրղինյանը (վախճ. 1927 թ.):

1910 թվականի օգոստոսի 18-ին ծնվեց հայ նկարիչ Հարություն Կալենցը (վախճ. 1967 թ.):

1917 թվականի օգոստոսի 18-ին  Շուշիում լույս տեսավ «Նեցուկ» թերթը՝ ՌՍԴԲԿ տեղական կազմակերպության օրգանը, Աշ. Հովհաննիսյանի խմբագրությամբ:

1993 թվականի օգոստոսի 18-ին  Ադրբեջանի կողմից ռմբակոծության ենթարկվեց Կապան քաղաքը:

1994 թվականի օգոստոսի 18-ին  Երևանում վախճանվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինը (ծնվ. 1908 թ.):

Հատկորոշիչներ՝ հայոց, պատմություն, օգոստոս

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Այլ նյութեր

Հայոց պատմությունը մայիսի 3-ին

1881 թվականի մայիսի 3-ին Խաչատուր Կերեքցյանի...

Հայոց պատմությունը ապրիլի 9-ին

Ինչ է տեղի ունեցել Հայոց պատմության մեջ ապրիլի 9-ին:

Հայոց պատմությունը ապրիլի 8-ին

Ինչ է տեղի ունեցել Հայոց պատմության մեջ ապրիլի 8-ին: