Հայոց պատմությունը օգոստոսի 10-ին

1840 թվականի օգոստոսի 10-ին Զմյուռնիայում սկսում է լույս տեսնել «Արշալույս Արարատյան» պարբերականը՝ Պալթազարյանի խմբագրությամբ:

1861 թվականի օգոստոսի 10-ին Մոսկվայում Մսեր և Զարմայր Մսերյանները սկսում են հրատարակել «Համբավաբեր Ռուսիո» կիսամսյա պարբերականը:

1897 թվականի օգոստոսի 10-ին Դաշնակցականները կազմակերպեցին «Խանասորի արշավանքը»:

1920 թվականի օգոստոսի 10-ին Սևր քաղաքում (Փարիզի մոտ) դաշնակիցների և Թուրքիայի սուլթանական կառավարության միջև կնքվում է դաշնագիր, որի 6-րդ հատվածի 88-91 հոդվածները վերաբերում են Հայաստանին: Նախագահ Ուիլսոնը որոշում է Արևմտյան Հայաստանի արևմտյան սահմանները: Թուրքիան ճանաչում է Հայաստանը: Պայմանագիրը վավերացված չէր և Թուրքիան վերսկսում է Արևմտյան Հայաստանի հայերի կոտորածը:

Նույն օրը ՌՍՖՍՀ լիազոր-ներկայացուցիչ Բ. Լեգրանը Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ կնքում է համաձայնագիր:

Հատկորոշիչներ՝ հայոց, պատմություն, օգոստոս

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Հայոց պատմությունը մայիսի 3-ին

1881 թվականի մայիսի 3-ին Խաչատուր Կերեքցյանի...

Հայոց պատմությունը ապրիլի 9-ին

Ինչ է տեղի ունեցել Հայոց պատմության մեջ ապրիլի 9-ին:

Հայոց պատմությունը ապրիլի 8-ին

Ինչ է տեղի ունեցել Հայոց պատմության մեջ ապրիլի 8-ին: