1829 թվականի սեպտեմբերի 2-ին Ադրիանապոլսում ստորագրվում է ռուս-թուրքական հաշտության պայմանագիր: Ռուսաստանին են միացվում Ախալքալաքը, Ախալցխան, Սև ծովի արևելյան ափը` Անապա ու Փոթի նավահանգիստները:
1837 թվականի սեպտեմբերի 2-ին Երևանում իր գործունեությունն է սկսում հայոց հոգևոր թեմական դպրոցը:
1905 թվականի սեպտեմբերի 2-ին ծնվել է հայ թատրոնի նշանավոր գործիչ, ռեժիսոր Վարդան Աճեմյանը (վախճ. 1977 թ.):
1915 թվականի սեպտեմբերի 2-ին ֆրանսիական «Գիշեն» ռազմանավը փրկեց Մուսա լեռան հայ պաշտպաններին:
Այս դեպքերի հիման վրա Ֆրանց Վերֆելը գրեց իր «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը, որտեղ նկարագրում է հայերի հաջող պաշտպանությունը թուրքական զորքերից, որոնք այստեղ էին բերվել իրագործելու հայկական ցեղասպանություն այդ տարածքում:
1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
0 կարծիք