1813 թվականի սեպտեմբերի 15-ին Ալեքսանդր I ցարը Վրաստանում ռուսական բանակին ցույց տված օգնության համար հրովարտակով շնորհակալություն է հայտնում Վրաստանի հայերին:
1856 թվականի սեպտեմբերի 15-ին Կ. Պոլսում Հ. Սվաճյանի խմբագրությամբ լույս է տեսնում «Մեղու» կիսամսյա, ապա տասնօրյա հանդեսը: 1872-1874 թթ. պարբերականը խմբագրում էր Հ. Պարոնյանը:
1939 թվականի սեպտեմբերի 15-ին սկսվեց «Սասունցի Դավիթ» էպոսի 1000-ամյակի տոնակատարությունը:
0 կարծիք