1387 թվականի սեպտեմբերի 1-ին Լենկ-Թեմուրի զորքը պաշարում է և գրավում Վանի բերդը:
1850 թվականի սեպտեմբերի 1-ին Թիֆլիսում սկսում է հրատարակվել «Արարատ» շաբաթաթերթը՝ Գաբրիել Պատկանյանի խմբագրությամբ:
1860 թվականի սեպտեմբերի 1-ին Կ. Պոլսում հիմնվում է Հայոց Բարեգործական ընկերությունը:
1861 թվականի սեպտեմբերի 1-ին Կ. Պոլսում Գ. Երանյանի, Ն. Թաշճյանի և Տ. Չուխաջյանի խմբագրությամբ սկսում է հրատարակվել «Քնար հայկական» երաժշտական կիսամսյա հանդեսը:
1868 թվականի սեպտեմբերի 1-ին տեղի է ունենում Երևանի գիմնազիայի բացումը:
1886 թվականի սեպտեմբերի 1-ին Կ. Պոլսի Ղալաթիա թաղամասում Մինաս Չերազի տեսչությամբ բացվեց Կենտրոնական վարժարանը:
0 կարծիք